Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները

Լուրեր

29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կապ է հաստատել Իրանում կոշտ գծի կողմնակիցներից ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկի հետ՝ խաղաղության բանակցությունները վերսկսելու նպատակով։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հաջորդ շաբաթ կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել պատերազմը։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաներն ու հարցին ծանոթ աղբյուրները։

Աղբյուրների համաձայն՝ Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին, որը նախկինում եղել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ամենաերկարակյաց հրամանատարը։

Չորեքշաբթի երեկոյան լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ հավանություն է տվել Վենսի՝ Իրանի հետ կապ հաստատելու առաջարկին։

«Նրանք բժշկական պարագաների և տարբեր այլ բաների օգնության կարիք ունեն։ Նա հարցրեց՝ ինչ եմ մտածում։ Ես ասացի՝ եթե ուզում ես դա անել, խնդրեմ»,- նշել է Թրամփը։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ նամակն ուղարկվել է Թրամփի հանձնարարությամբ։ Վենսը փորձում է պարզել՝ արդյո՞ք Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի համոզեն Թրամփին առաջիկա շաբաթներին Իրանի դեմ կարճատև, բայց ինտենսիվ հարվածի վերջնական հրաման չարձակել։

ԱՄՆ որոշ պաշտոնյաների կարծիքով՝ Իրանի կոշտ գծի կողմնակիցների հետ բանակցությունները կարող են ավելի լավ դիվանագիտական արդյունք ապահովել։ Պատերազմի սկզբում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի ղեկավարության ներկայացուցիչների սպանությունից հետո այդ գործիչները Թեհրանում ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերել։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմն Իրանի հետ բանակցություններ չի վարում՝ ակնարկելով առաջիկա հարվածների հնարավորությունը։

«Մենք նրանց հետ բանակցություններ չենք վարում։ Այսպես թե այնպես՝ ինչ-որ բան տեղի կունենա, և դա շուտով կլինի»,- ասել էր նա։

Վենսի նամակը և դրան հաջորդած՝ ԱՄՆ-ի ու Իրանի պաշտոնյաների միջև քննարկումները չեն ներառել խաղաղության առաջարկի կոնկրետ մանրամասներ։ Դրանք հիմնականում վերաբերել են բանակցությունների հնարավոր շրջանակին, հայտնել է հարցին ծանոթ աղբյուրը։ Անցյալ շաբաթ Ռեզային հայտարարել էր, որ Իրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարի, քանի դեռ չեն բավարարվել իր հիմնական պահանջները։ Վենսը հրապարակայնորեն աջակցել է Իրանի դեմ պատերազմին, սակայն մասնավոր զրույցներում վերապահումներ է հայտնել դրա երկարաձգման վերաբերյալ։ Փետրվարին Թրամփի՝ «Էպիկական կատաղություն» (Operation Epic Fury) գործողությունը սկսելուց առաջ նա հանդես էր եկել ավելի ակտիվ դիվանագիտական ջանքերի օգտին։

Ավելի ուշ Թրամփը Վենսին նշանակել էր գլխավոր բանակցող։ ԱՄՆ փոխնախագահը երկու անգամ մեկնել է արտերկիր՝ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպելու և հակամարտության ավարտի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։

Հունիսին կնքված «փոխըմբռնման հուշագիրը» փլուզվել էր ստորագրումից երկու շաբաթ անց՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու մեխանիզմների շուրջ հակասական մեկնաբանությունների պատճառով։

Վենսի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունները։ Սպիտակ տունը մեկնաբանության խնդրանքը վերահասցեագրել է փոխնախագահի թիմին։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ տեղեկություններ չունի Վենսի նախաձեռնության մասին։ Ռեզայիի և Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չի հաջողվել։

Սոցիալական ցանցերում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրել է․ «Մինչ մեր քաջարի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանելու հայրենիքը, Իրանը շարունակում է դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն տալ»։

Ռեզայիի՝ որպես առանցքային զրուցակցի ներգրավումը կարող է բանակցային գործընթացից դուրս մղել Իրանի այլ ազդեցիկ գործիչների, այդ թվում՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին։

Ռեզային, որը 1980-ականներին Իրանի և Իրաքի պատերազմի ընթացքում ղեկավարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին դարձել է ազդեցիկ, բայց կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկնող գործիչ։ Այս ամսվա սկզբին նա հայտարարել էր, որ Թեհրանը կարող է հարվածներ հասցնել Արաբական Միացյալ Էմիրություններին, որը գարնան վերջից ի վեր հիմնականում խուսափել է հարձակումներից, ինչպես նաև տարածաշրջանի տվյալների կենտրոններին և ինտերնետային մալուխներին։ Օրերս Ռեզային Թեհրանում հանդիպել է Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի անվտանգության ոլորտի ղեկավարների հետ։

Կատարի և Պակիստանի միջնորդությամբ պարբերաբար վերսկսվող ու ընդհատվող բանակցությունները մինչ այժմ չեն կարողացել հաղթահարել դիվանագիտական փակուղին։ ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը նախապես պետք է զիջումների գնա միջուկային ծրագրի հարցում, մինչդեռ Թեհրանը պահանջում է անհապաղ տնտեսական թեթևացում։ ԱՄՆ-ը շարունակում է Իրանի նավահանգիստների տնտեսական շրջափակումը Հորմուզի նեղուցում, որով անցնում է նավթի արտահանումը։ Սակայն այդ միջոցը բավարար չէ էներգակիրների բարձր գները նվազեցնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի