ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները

Լուրեր

30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հրապարակային, այդ թվում՝ խորհրդարանական քննարկումների ընթացքում հնչող հայտարարություններին։ ՄԻՊ-ի գնահատմամբ՝ նման քննարկումները հաճախ ուղեկցվում են բռնությունն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող և կարծրատիպերն ամրապնդող խոսույթով։ Պաշտպանն ընդգծել է, որ պետական պաշտոնյաներն ու հանրային գործիչները պարտավոր են զգայուն մոտեցում ցուցաբերել մարդու իրավունքներին առնչվող հարցերում, իսկ նման արտահայտությունները կարող են դիտարկվել նաև որպես էթիկայի կամ վարքագծի կանոնների խախտում։

ՄԻՊ-ի հայտարարությունը՝ ստորև․

«Ընտանեկան բռնության կանխարգելման թեմային, այդ թվում՝ օրենսդրությանն ու դրա փոփոխություններին առնչվող հրապարակային քննարկումները հաճախ ուղեկցվում են այնպիսի խոսույթի օգտագործմամբ, որն ըստ էության խորացնում է բռնությունն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող, բռնության մասին հաղորդելուց ձեռնպահ մնալու և համանման այլ կարծրատիպերը։

Ընդ որում՝ այսպիսի խոսույթ հնչում է նաև ժողովրդավարական քննարկումների ամենակարևոր ամբիոնից՝ խորհրդարանական տարբեր քննարկումների ընթացքում։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետական իշխանության ներկայացուցիչներն ու հանրային գործիչներն իրենց կարգավիճակի բերումով պատասխանատվություն են կրում ինչպես բռնության կանխարգելման, այնպես էլ հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարման համար։ Դա ենթադրում է առավելագույն զգայունություն մարդու իրավունքներին առնչվող այնպիսի թեմաների քննարկման ընթացքում, որոնց առնչությամբ հատկապես մեծ են հասարակությունում առկա խնդիրները։

Ընդ որում՝ միջազգային չափանիշների տեսանկյունից` խոսքի ոչ զգայուն բնույթն արդեն իսկ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է դարձնում խոսքն ինքնին՝ անկախ օգտագործման նպատակից:

Ավելին՝ նման ոչ զգայուն խոսքի տեսակների կիրառումը կարող է դիտարկվել որպես էթիկայի կամ վարքագծի կանոնների խախտում թե´ պաշտոնատար անձանց, թե´ մասնագիտական համայնքների դիտանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ժողովրդավարական բանավեճը ցանկացած քաղաքակիրթ հասարակության հիմնաքարն է։ Կարելի է համամիտ չլինել որևէ օրենսդրական փոփոխության կամ հնչեցված գաղափարի հետ:

Կարելի է մարդու իրավունքների չափանիշների պահպանմամբ առողջ քննադատություն հնչեցնել ցանկացած օրինագծի կամ գաղափարի առնչությամբ։ Միևնույն ժամանակ, այդ քննարկումները չեն կարող ուղեկցվել մարդու իրավունքների չափանիշներին հակասող, այդ թվում` բռնությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող կամ կարծրատիպերը այլ կերպ խորացնող խոսույթով»։