Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին, հաղորդում է «Ոսկե գնդակի» մամուլի ծառայությանը։
Պորտուգալիայի հավաքականի ավագը երկրպագուների քվեարկությամբ հաղթել է 2008 թվականին ստացած «Ոսկե գնդակի» շնորհիվ։ 41-ամյա ֆուտբոլիստն այդ ժամանակ խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
France Football ամսագիրն այս տարի սահմանել էր նոր մրցանակ: Քվեարկությանը մասնակցելու համար երկրպագուները պետք է վճարեին 1 եվրո։
«Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակի» հավակնորդների թվում էին նաև հետևյալ ֆուտբոլիստները.
Ալֆրեդո Դի Ստեֆանո (Իսպանիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1957, 1959 թթ.)
Լիոնել Մեսի (Արգենտինա, «Ոսկե գնդակին» արժանացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 թթ.)
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 2008, 2013, 2014, 2016, 2017 թթ.)
Մարկո վան Բաստեն (Նիդերլանդներ, «Ոսկե գնդակին» արժանացել է 1988, 1989, 1992 թթ.)
Յոհան Կրոյֆ (Նիդերլանդներ, «Ոսկե գնդակին» արժանացել է 1971, 1973, 1974 թթ.)
Կարլ-Հայնց Ռումենիգե (Գերմանիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1980, 1981 թթ.)
Միշել Պլատինի (Ֆրանսիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1983, 1984, 1985 թթ.)
Ռոնալդո (Բրազիլիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1997, 2002 թթ.)
Քևին Քիգան (Անգլիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1978, 1979 թթ.)
Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա, «Ոսկե գնդակին» արժանացել է 1972, 1976 թթ.)
Դավիթ Եղիազարյան
Why Ronaldo won the 2008 Ballon d'Or 📽️ #ballondor https://t.co/1BdLvkfvgx
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 26, 2026

