«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կարեն Առուստամյանին Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու հարցը։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Թեկնածության քննարկման ընթացքում պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցեր ուղղեց Առուստամյանին՝ 2007-2011 թվականներին Վերահսկիչ պալատում նրա աշխատանքային գործունեության, այդ տարիներին հնարավոր կոռուպցիոն դրսևորումների և նախկին ղեկավարության վերաբերյալ։

«2007-11 թվականներին լինելով վերլուծության և մեթոդաբանության վարչության ղեկավար և զբաղեցնելով ղեկավար պաշտոններ՝ եղե՞լ է դեպք, երբ Դուք Ձեր ղեկավարին ներկայացրել եք ինչ-որ կոռուպցիոն, այսպես ասած, դրսևորման մասին հաշվետվություն կամ ուսումնասիրություն, և այդ հաշվետվության արդյունքներով որևիցե ընթացք չի տրվել»,- հարցրեց Աբրահամյանը։

Առուստամյանը պատասխանեց, որ այդ տարիներին իր աշխատանքը կատարել է անկաշկանդ և պատասխանատվությամբ, իսկ կոռուպցիոն դրսևորումներ, որոնք կխոչընդոտեին իր աշխատանքին, չի նկատել։

«Այդ տարիներին աշխատանքս կատարել եմ անկաշկանդ, կատարել եմ, իմ կարծիքով, պատասխանատվությամբ, որոշակի արդյունավետությամբ, և որևէ, ինչպես դուք նշեցիք, կոռուպցիոն դրսևորումներ իմ աշխատանքում ինձ չեն խանգարել, չեմ նկատել, և իմ բաժին պատասխանատվությունը կատարել եմ»,- ասաց նա։

Արձագանքելով՝ Տիգրան Աբրահամյանը հարցրեց նաև Վերահսկիչ պալատի նախկին ղեկավարության մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք այնտեղ կոռուպցիոն ներգրավվածություն է եղել և ինչ կասեր Առուստամյանը նախկին ղեկավար Իշխան Զաքարյանին այսօր հանդիպելու դեպքում։

Առուստամյանը նշեց, որ նախկին ղեկավարներից որևէ մեկին հանդիպելու հարցում կաշկանդվածություն չունի, իսկ նրանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության վերաբերյալ իրավական գնահատական տալն իր գործառույթը չէ։

«Այն ղեկավարները, որոնք ողջ են, հիմա էլ ցանկացած պահի անկաշկանդ դրսում կարող եմ հանդիպել, որևէ կաշկանդվածություն չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է, թե ով է կոռուպցիայի մեջ եղել կամ չի եղել, կրկին թույլ տվեք մնալ իմ մասնագիտական սահմանների շրջանակներում, և ես չէ, որ պիտի գնահատական տամ, որովհետև դրա համար կան իրավապահ մարմիններ»,- ասաց Առուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան