62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները

Լուրեր

28.10.2026 | 16:16
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
Բոլորը

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց 62 «կողմ» և 34 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ ձեռնպահ են քվեարկելու նախագծին, քանի որ այն ամբողջական չէ, առաջարկություններ են ներկայացնելու, որոնց ընդունումից էլ հասկանալի կլինի՝ կողմ կքվեարկեն նախագծին, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ է ստեղծվել, ԱԺ-ում դրա հեղինակները պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանն են։

Հիմնավորման մեջ արձանագրվել է, որ 2017-ից գործող և 2024-ին փոփոխված օրենսդրությունը որոշ խնդիրներ լուծել է, բայց գործնական կիրառումը բացեր է ցույց տվել։ Մասնավորապես՝ գործող պաշտպանական մեխանիզմները միշտ չէ, որ ապահովում են արագ ու արդյունավետ պաշտպանություն և բռնության կրկնության կանխարգելում։

Որպես հիմնավորում բերվել է նաև դատական վիճակագրություն․ 2024-2026 թվականներին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով 602 մեղադրական դատավճիռ, որոնց մեծ մասում՝ 417 դեպք կամ մոտ 69%-ում, հանցանքը կատարել է տուժողի ամուսինը կամ նախկին ամուսինը։ Հեղինակները սա ներկայացրել են որպես լրացուցիչ փաստարկ՝ պաշտպանության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտության համար։

Առանձին խնդիր է համարվել այն, որ 217 գործով՝ շուրջ 36%-ում, որևէ պաշտպանական միջոց չի կիրառվել։ Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ որոշ դեպքերում կիրառվել են հաշտեցման կամ այլ մեխանիզմներ, որոնք կարող են բավարար չլինել շարունակվող վտանգի պայմաններում։

Առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ հիմնավորման, ռիսկի գնահատումն ու պաշտպանական միջոցների կիրառումն ավելի արդյունավետ դարձնելն է, ապահովել, որ տուժողի նկատմամբ պաշտպանությունը պահպանվի այնքան ժամանակ, որքան իրական վտանգը շարունակվում է, և իրավապահները կարողանան ավելի արագ արձագանքել։ Շեշտվում է հատկապես կանխարգելիչ միջամտության անհրաժեշտությունը, ոչ միայն արդեն կատարված բռնության համար պատժելը։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ քրեական օրենսդրության գործող մի շարք նորմեր ամբողջությամբ չեն արտացոլում ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունները։ Օրինակ՝ որոշ հանցակազմերի դեպքում պատասխանատվությունը կամ ծանրացնող հանգամանքները բավարար չափով չեն կապվում ընտանեկան հարաբերությունների և տուժողի առանձնահատուկ խոցելիության հետ։

 

Եվգենյա Համբարձումյան