Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման

Լուրեր

28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Թեհրանի հեղափոխական դատարանն իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։ Այս մասին հայտնում է իրանական Emtedad գործակալությունը՝ հղում անելով Փանահիի փաստաբան Մոստաֆա Նիլիին։ Դատարանը նաև արգելել է ռեժիսորին լքել երկիրը և օգտվել սոցիալական ցանցերից, գրում է Current time-ը։

Փաստաբանի խոսքով՝ դատավճիռը կայացվել է հեռակա կարգով։ Փանահին դրա մասին իմացել է, երբ կալանվել են նրա բանկային հաշիվները։ Մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում։

Նիլիի տվյալներով՝ իր պաշտպանյալի հետ կապված ներկայում ևս երեք քրեական գործ է քննվում։ Փանահին այժմ արտերկրում է։

Իրանում Ջաֆար Փանահիի նկատմամբ նախկինում ևս մի քանի դատավճիռ է կայացվել։ 2010 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել «հակակառավարական գործունեության» համար՝ բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։ Դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, սակայն բանտում երկու ամիս անցկացնելուց հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Նրան արգելվել էր լքել երկիրը, ֆիլմեր նկարահանել կամ դրանց սցենարներ գրել։ 2022 թվականին ռեժիսորը կրկին դատապարտվել է և ազատ արձակվել 2023 թվականի սկզբին։

Ջաֆար Փանահին իրանցի կինոռեժիսոր և սցենարիստ է, «Ոսկե արմավենու ճյուղի», «Ոսկե արջ» և «Ոսկե առյուծ» մրցանակների դափնեկիր։ Նրա «Տաքսի» ֆիլմը 2015 թվականին Բեռլինի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին, իսկ «Երեք դեմք» ֆիլմը 2018 թվականին Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստացել լավագույն սցենար անվանակարգում։ Նրա մրցանակների թվում են նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծը» և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը»։

Ռեժիսորի վերջին՝ «Պարզապես պատահականություն» ֆիլմը 2025 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին և առաջադրվել «Օսկար» մրցանակի երկու անվանակարգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի