Ոստիկանը Բագրատաշենի մաքսակետով Հայաստան է տեղափոխել Թուրքիայի քաղաքացու չհայտարարագրված 2,7 կգ ոսկյա զարդեր. հարուցվել է քրգործ

Լուրեր

15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` Բագրատաշենի մաքսային կետում, Վրաստանի Հանրապետությունից ՀՀ ժամանած Գ. Ա.-ի ավտոմեքենայի մաքսային հսկողության ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված` 46.085.000 ՀՀ դրամ արժողությամբ 2,7 կգ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ոսկյա զարդերը պատկանել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Բ. Ս.-ին, ով նախապես տեղյակ լինելով, որ դրանք ենթակա են հայտարարագրման, ՀՀ քաղաքացի Գ. Ա.-ին խնդրել է զարդերի փաթեթն իր ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ: Վերջինս էլ, դրանք մաքսային հսկողությունից թաքցնելով, Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստան: Գ. Ա.-ի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 3մլն դրամի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Ա.-ն ՀՀ ոստիկանության աշխատակից է, ուստի վերը նշված քրեական գործի նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: