Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երևանի Կիևյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության, գույքը խուլիգանական դրդումներով վնասելու և սպանության փորձի հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23։44-ին, բժշկական կենտրոններից մեկից 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Կիևյան փողոցից վիրավորումով բուժօգնության է տեղափոխել մեկ անձի։

«ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևյան փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում տղամարդկանցից մեկը ատրճանակ է գործի դրել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանները հայտնաբերել են միջադեպի երկու մասնակցի և միջոցառումներ են ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Արփի Հակոբյան