Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը

Լուրեր

27.10.2026 | 14:30
ԱԺ-ն քննարկում է TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլին։ Հանդիպմանը քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման հարցեր։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլին։

Վարչապետը ողջունել է տիկին Ռոսվալլի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և հույս հայտնել, որ քննարկումներն անցնում են հետաքրքիր և արդյունավետ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Երկրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Վարչապետը հավելել է, որ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել եվրոպական ստանդարտներ և այս առումով ընդգծել Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության անհրաժեշտությունը։

Ջեսսիկա Ռոսվալլը նշել է, որ COP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով և շնորհավորել վարչապետին այդ առիթով։ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի խոսքով՝ քննարկումների առանցքում է կանաչ օրակարգի առաջմղումը։ Նա հույս է հայտնել, որ այն կստանա մասնակից պետությունների աջակցությունը։ Միաժամանակ, Ջեսսիկա Ռոսվալլը հայտնել է Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը Հայաստանին՝ շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։