Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո

Լուրեր

26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
Բոլորը

Կրեմլում հույս ունեն, որ Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի արդյունքում իշխանության եկող նոր քաղաքական ուժը կշարունակի Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության կուրսը։ Մոսկվան պատրաստ է դրան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքում իշխանության եկող նոր քաղաքական ուժին, ապա մենք հույս ենք հայտնում, որ նրա գործողությունները կառուցողականորեն ուղղված կլինեն հարաբերությունների հետագա զարգացմանը, և որ այդ քաղաքական ուժը կհասկանա՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Սերբիայի շահերից, քանի որ դա նախևառաջ ձեռնտու է հենց Սերբիային»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը, իր հերթին, մտադիր է շարունակել ամեն կերպ նպաստել Բելգրադի հետ հարաբերությունների զարգացմանը։

«Սակայն, ինչպես գիտեք, տանգոն երկուսով են պարում»,- նշել է Պեսկովը։

Կրեմլում նաև  հույս ունեն, որ Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում, կշարունակի իր ներդրումն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում։

«Մենք բարձր ենք գնահատում այն ներդրումը, որն Ալեքսանդր Վուչիչն ունեցել է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Գիտենք, որ նա շարունակելու է իր գործունեությունը քաղաքական դաշտում, և հույս ունենք, որ նույնիսկ ընդդիմության կազմում գտնվելով՝ նա կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի