«Մենք իրենց ճանաչում ենք որպես այս համակարգի սպասարկուների»․ Զարուհի Փոստանջյանը՝ «Ելք»-ի մասին

Լուրեր

16.10.2026 | 00:55
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Յագելոնիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք գործընկերներ չունենք քաղաքական դաշտում, մեր գործընկերը ընդդիմադիր հանրությունն է։ Այսօր, ովքեր գործում են քաղաքական դաշտում, կարող եմ ասել, որ սպասարկում են գործող համակարգը»,- այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` արձագանքելով Factor.am-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում իրենց ուղղված Երևանի ավագանու «Ելք» խմբակցության կոչը` չզբաղվել «վհուկների որսով»։

«Գտնում եմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն դատապարտում այս համակարգը, իսկ գործող համակարգն ունի Սերժ Սարգսյանի դիմագիծը, սպասարկում են իշխանություններին։ Նրանք ովքեր չեն պատրաստվում դատի տալ համակարգի անդամներին և ճանաչել որպես հանցագործների, մենք նրանց հետո համագործակցելու եզրեր չունենք և չենք էլ համագործակցելու։ Մենք իրենց բոլորին ճանաչում ենք որպես այս համակարգի սպասարկուների, այսպես ասեմ, որ թեման փակվի։ Ի դեպ ասեմ, որ իրենք այդպես էլ քվեարկում են, ես տարիներ շարունակ այդ վարքագիծն իրենց կողմից տեսել եմ»,- ասաց նա:

Ճշտող հարցին, թե խոսքը հենց «Ելք»-ի մասի՞ն է, Փոստանջյանը պատասխանեց․ «Ինձ համար կապ չունի ՀՀԿ են, ով են, «Երկիր Ծիրանի»-ի համար նրանք մի աստիճանի վրա են, որովհետև մենք դիտարկում ու գնահատում ենք իրենց դիրքորոշումներով, քաղաքական կամքով և նաև քվեարկություններով»։

Փոստանջյանը ժամանակին հայտարարում էր, թե Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի է վերածելու, արդյոք սեպտեմբերից քաղաքապետարանի դեմ դատական հայցեր ներկայացնելով է տրվելու այդ գորընթացի մեկնարկը, մեր այս հարցին Փոստանջյանը պատասխանեց․ «Դժոխքը արդեն դուք պետք է գնահատեք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Սեդա Ղուկասյան