«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կասկածի տակ դրեց իշխանական պատգամավորների հեղինակային իրավունքը՝ ուղիղ հայտարարելով, որ նախագծի իրական հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն է՝ Աննա Հակոբյանը:

«Մենք տեղեկացված ենք, որ այս նախագծի իրական հեղինակը դուք չեք, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին՝ Աննա Հակոբյան անունով, և նա է հայտարարել, որ ինքն է նախաձեռնության հեղինակը»,- դիմելով հիմնական զեկուցողներին՝ հայտարարեց Ղազարյանը՝ հիշեցնելով մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն՝ Աննա Հակոբյանը ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպում էր ունեցել և քննարկել նախագիծը:

Ղազարյանի այս ձևակերպումն առաջացրեց իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի վրդովմունքը, ով նիստը վարող Լիլիթ Գալստյանից պահանջեց կարգի հրավիրել Ղազարյանին՝ խոստանալով անձամբ միջամտել, եթե մասնակիցներն «իրենց չափի մեջ չմնան»:

Գալստյանը հորդորեց մնալ լիազորությունների սահմաններում՝ թույլ տալով շարունակել հարցադրումը:

Շարունակելով խոսքը՝ Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչ անձնական կամ մասնագիտական առնչություն ունեն հեղինակները ընտանեկան բռնության թեմայի հետ. «Եթե Ռուստամ Բաքոյանը լիներ նախագծի հեղինակը, ես կհասկանայի, որ նա կարող է որոշակի առնչություն ունենալ՝ պայմանավորված «Ազատություն» ռադիոկայանի 2022 թ. հրապարակումով, որտեղ նա հայտնվել էր նման մի պատմության մեջ»:

Նա նաև հարց բարձրացրեց, թե գործող օրենսդրությունը կոնկրետ ինչով էր խանգարում բռնության դեմ պայքարին, երբ իրավապաշտպաններից շատերի կարծիքով խնդիրը ոչ թե օրենքների, այլ իրավակիրառ պրակտիկայի և բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ է:

Նախագծի համահեղինակ, ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը նախ կոչ արեց հարգանքով խոսել Աննա Հակոբյանի մասին, ապա նշեց, որ ինքը տարիներ շարունակ զբաղվել է ընտանեկան բռնության հիմնախնդիրներով, և դա հեշտությամբ կարելի է տեսնել համացանցում:

Պատգամավորը չհերքեց, որ նախագիծն արձագանքում է Աննա Հակոբյանի սկսած հանրային արշավին, սակայն շեշտեց, որ բուն նախագիծը մշակվել է Կառավարության, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ.

«Տիկին Հակոբյանն առաջարկ էր արել հանդիպել բոլոր խմբակցություններին, քանի որ ընտանեկան բռնության թեման քաղաքական չէ: Այդ առաջարկն ընդունեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Մեր նախագիծն արձագանքում է Աննա Հակոբյանի արշավին, և ես շատ ուրախ եմ, որ նա մեծ հնչեղություն է տալիս այս խնդրին. հանրային իրազեկումը նույնքան կարևոր է, որքան օրենսդրական փոփոխությունները»:

Անդրադառնալով քաղաքացիների համար նախագծի գործնական նշանակությանը՝ Բաթոյանը պարզաբանեց, որ փաթեթով վերացվում է անարդյունավետ «նախազգուշացման» ինստիտուտը, Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության համար սահմանվում են խիստ պատիժներ (միջին ծանրության հանցանքները դառնում են ծանր, իսկ ծանրերը՝ առանձնապես ծանր), ինչը իրավապահներին թույլ կտա ավելի հեշտությամբ կալանավորել բռնարարներին և կսահմանափակի նրանց վաղաժամկետ ազատման հնարավորությունը: Բացի այդ, ներդրվելու է մեկ միասնական պետական թեժ գիծ՝ ահազանգերին օպերատիվ արձագանքելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան