ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
Քաղաքականություն
24.10.2026 | 17:37
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով՝
1️⃣«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն,
2️⃣«Բնակավայրերի համաչափ զարգացում» հասարակական կազմակերպություն,
3️⃣ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպություն,
4️⃣«Ազատ քվե» դիտորդական առաքելություն («Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ),
5️⃣ «Ականատես» դիտորդական առաքելություն («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ),
6️⃣«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք («Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ)։
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրն ընտրական գործընթացը լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 28 զանգվածային լրատվության միջոցի՝ ընդհանուր թվով 222 ներկայացուցիչ։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված թվով 7 դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ այցելուի կարգավիճակով կիրականացնեն ընտրական գործընթացի դիտարկում:

