Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
Քաղաքականություն
23.10.2026 | 21:58
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

Այցի ընթացքում Կարեն Բրուտյանը ծանոթացել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքներին, զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքին, ինչպես նաև հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։



