Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել

Լուրեր

23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
Բոլորը

Մոսկվայի բոլոր չորս՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանները փակվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման համար։ Այս մասին հայտնել են Ռոսավիացիայից, գրում է Meduza-ն:

Շերեմետևո օդանավակայանում օդային տագնապ է հայտարարվել։ Ուղևորներին հորդորել են գնալ մոտակա անվտանգ գոտիներ և թաքստոցներ։

Դոմոդեդովո օդանավակայանում հայտարարել են, որ ժամանակավոր սահմանափակումների պատճառով «թռիչքների չվացուցակը ճշգրտվում է»։ Վնուկովո օդանավակայանը նույնպես հայտնել է փակման մասին՝ պարզաբանելով, որ այդ միջոցները պայմանավորված են անվտանգության նկատառումներով։ Ուղևորներին խորհուրդ է տրվել «պատրաստ լինել երկարատև սպասման», այդ թվում՝ ինքնաթիռների ներսում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը վերջին մի քանի ժամվա ընթացքում հայտնել է, որ  ՌԴ մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է առնվազն 11 անօդաչու թռչող սարք։

Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր ավիաընկերություններին, որ Ռուսաստանի օդային տարածքը «դառնում է վտանգավոր», քանի որ «Ռուսաստանի երկնքում անօդաչու սարքեր են հայտնվելու այնպես, որ ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»։ Նա հավելել էր, որ Ուկրաինան «քաղաքացիական ավիացիային որպես այդպիսին չի սպառնում», սակայն ուկրաինական անօդաչուների հարձակումների պատճառով «Ռուսաստանի օդային տարածքը փաստացի փակվելու է»։

Վլադիմիր Պուտինը Զելենսկիի խոսքերն անվանել էր «պետական ահաբեկչության հայտ»։

«Եթե նման ողբերգություններ տեղի ունենան, մենք կգտնենք պատասխան տալու միջոցը»,- հայտարարել էր Պուտինը։

Վերջին երկու ամիսների ընթացքում Մոսկվայի օդանավակայանները բազմիցս փակվել են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Դրա հետևանքով տասնյակ չվերթներ են հետաձգվել, իսկ որոշ դեպքերում օդանավակայաններում քաոսային իրավիճակ է ստեղծվել։

Հոկտեմբերի կեսերին լրագրող Սայմոն Շուստերը գրել էր, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանում օդանավակայանների աշխատանքը կաթվածահար անելուն ուղղված արշավը «նոր է սկսվում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի