Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձել է լրատվական դաշտի ֆինանսական բևեռվածությանը, տեղեկատվության ազատության խախտումներին և մեդիաօրենսդրության բարեփոխումներին։

Մելիքյանի խոսքով՝ լրատվական դաշտում առկա բևեռվածությանը մեծապես նպաստում են քաղաքական ֆինանսական հոսքերը։ Դրանք մեղմելու նպատակով Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որով քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց եկամտահարկից հատկացումներ ուղղել լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին։

«Ընդհանուր առմամբ դա պետք է դրական գնահատել․ որոշ նոր ֆինանսական աղբյուր է հայտնվում, որը կարող է լցնել որակյալ լրատվամիջոցների բյուջեն և խթանել նրանց գործունեությունն առանց քաղաքական փողերի»,- նշել է ԽԱՊԿ նախագահը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դեռևս կան հստակեցման ենթակա չափանիշներ ու պայմաններ, թե որքանով հավասար և թափանցիկ կլինի այդ գործընթացը։

Անդրադառնալով տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին՝ Աշոտ Մելիքյանը նշել է, որ թեև դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կեսով նվազել են, խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ։ 

Արձանագրված 12 խախտումներից․ 5 դեպքում պետական մարմինն անտեսել է պաշտոնական հարցումը, 5 դեպքում հրաժարվել են տրամադրել տեղեկությունը (անհիմն մերժում), 2 դեպքում տրվել են թերի կամ ձևական պատասխաններ (օրինակ՝ 4-5 հարցին մեկ նախադասությամբ պատասխանելը)։

ԽԱՊԿ-ն և գործընկեր լրագրողական կազմակերպություններն ավարտին են հասցնում Հայաստանի մեդիաօրենսդրության բարեփոխման հայեցակարգի մշակումը։ Այն հանրությանը կներկայացվի տարեկան զեկույցի ամփոփման ժամանակ և հիմք կհանդիսանա միջազգային չափանիշներին համապատասխանող նոր օրենքների ստեղծման համար։

ԽԱՊԿ նախագահը նկատել է, որ 9-րդ գումարման Ազգային ժողովում մթնոլորտը դրականորեն փոխվել է․ քաղաքական խոսույթն ավելի մաքուր է, իսկ պատգամավորների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ՝ ավելի հարգալից, ինչը նպաստել է լարվածության նվազմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան