«Անկախ դիտորդը» պահանջում է մանրամասն քննել Factor TV-ի՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթի վերաբերյալ հրապարակումը

Լուրեր

23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:44
Թուրքիայում ածխի հանքում պաթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 14:35
Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել
23.10.2026 | 14:34
Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպք չի արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:27
«Ուրարտուի» հայտարարությունը ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ
23.10.2026 | 14:20
Արմավիրի մարզը՝ ընտրություններից առաջ․ ովքեր են ՔՊ-ի թեկնածուները և ովքեր են ղեկավարում մյուս համայնքները
23.10.2026 | 14:10
Ավստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի
23.10.2026 | 14:01
Սերբիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուսանողական շարժման շուրջ 150 հազար աջակիցներ հանրահավաք են անցկացրել Բելգրադում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:53
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.10.2026 | 13:45
«Անկախ դիտորդը» պահանջում է մանրամասն քննել Factor TV-ի՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթի վերաբերյալ հրապարակումը
23.10.2026 | 13:39
ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց․ The Economist
23.10.2026 | 13:31
Երևանում հայտնաբերվել է սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող երկու երիտասարդ
Բոլորը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն անդրադարձել է Սպիտակի թիվ 2 մանկապատեզի տնօրենի մրցույթի ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ Factor TV-ի հրապարակմանը։

Factor TV-ի տրամադրության տակ էր հայտնվել դեռևս սեպտեմբերի 29-ին քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին հասցեագրված մի դիմում, որում ներկայացված էին Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակման գործընթացին բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր քաղաքական միջամտության մասին պնդումներ։ Դիմումում հիշատակվում են Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանի անունները։

Դիմումի հեղինակը՝ մանկապարտեզի տնօրենի մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը, պնդում է, որ համայնքապետն իրեն չի նշանակել տնօրեն, թեև մրցույթում մյուս թեկնածուից ավելի լավ արդյունք է ցույց տվել։ Ըստ նրա՝ որոշման հիմքում եղել են ոչ թե մասնագիտական գնահատականները, այլ քաղաքական պայմանավորվածությունները։

«Հրապարակման մեջ փաստվում է, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ով նաև եղել է մրցութային հանձնաժողովի անդամ, հաստատում է դիմումատուի այն պնդումը, ու վերջինս պատասխանել է 5 հարցի, մյուս մասնակիցը 3 հարցի։ Փաստ է այն, որ այս պարագայում 5 հարցի ճիշտ պատասխան տվածը պետք է ստանար 5 (գերազանց) գնահատական, մյուս մասնակիցը 3 (բավարար), որը սակայն չի իրականացվել։

Սպիտակում ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին, ըստ դաշինքի աղբյուրների՝ կուսակցության տարածքային կառույցի որոշմամբ Քաջայր Նիկողոսյանը կրկին լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն։ ՀՀ վարչապետի անունով ներկայացված դիմումը վկայում է մի շարք հանցագործությունների մասին, որոնց քննության կարիքը հրատապ է։

Դիմումից բխում է, որ Քաջայր Նիկողոսյանը

– շահադիտական նպատակներով չարաշահել է իր լիազորությունները,
– քաղաքական կողմնակալություն է ցուցաբերել վարչական պաշտոնյայի նշանակման հարցում,
– իսկ Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը, նրան ճնշման են ենթարկել, ինչը և պաշտոնական դիրքի չարաշահում է և կարող է ընկալվել, որպես ընտրական իրավունքի խոչընդոտում։

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի անմեղության կանխավարկածը չխախտելով, «Անկախ դիտորդ»-ը վստահ է, որ նկարագրված դեպքը խիստ մանրամասն քննության և հրապարակային հրատապ պարզաբանումների կարիք ունի։

«Անկախ դիտորդ» դաշինքը անթույլատրելի է համարում վարչական պաշտոններում քաղաքական նպատակահարմարությամբ և հովանավորչությամբ նշանակումները»,-նշվում է դաշինքի հաղորդագրության մեջ։

Եվգենյա Համբարձումյան