Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է

Լուրեր

22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան հյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
Բոլորը

Ֆրանսիայի առողջապահական ոլորտի պատասխանատուները հինգշաբթի հաստատել են, որ Շամոնդա վիրուս է հայտնաբերվել մարդու մոտ։ Նա մահացել է այս ամսվա սկզբին։ Հաղորդվում է, որ սա առաջին դեպքն է, երբ անասունների շրջանում տարածված այս հիվանդությունը հայտնաբերվել է մարդու մոտ, գրում է DW-ն։

«Չնայած Շամոնդա վիրուսը մի քանի տասնամյակ շրջանառվում է Աֆրիկայում և Ասիայում՝ նախկինում այն երբեք չի հայտնաբերվել մարդկանց մոտ։ Այս պահին հանրության համար առողջապահական որևէ վտանգ չի հայտնաբերվել», -նշել են նախարարությունները՝ հավելելով, որ մարդու վարակումը, ըստ երևույթին, «բացառիկ դեպք է՝ կապված խիստ իմունային անբավարարություն ունեցող հիվանդի հետ»,- ասվում է Ֆրանսիայի առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ վիրուսի տարածումը քիչ հավանական է։

«Հաշվի առնելով առկա տեղեկությունները և մերձավոր ազգակից վիրուսների փոխանցման վերաբերյալ գիտելիքները՝ սա մարդկանց վարակման մեկուսացված դեպք է, և այս պահին քիչ հավանական է, որ այն հանգեցնի ավելի լայն տարածման»,- Reuters-ին հայտնել է ԱՀԿ-ն։

Շամոնդա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Նիգերիայում՝ 1960-ականների կեսերին։ Միջատների միջոցով փոխանցվող այս վիրուսը պատկանում է Orthobunyavirus-ին, որն ընդգրկում է 138 տեսակ։ Այն հիմնականում ախտահարում է անասնաբուծական կենդանիներին, հատկապես՝ խոշոր եղջերավոր անասուններին։

Վիրուսը փոխանցվում է Culicoides ցեղի մանր կծող միջատների միջոցով։ Տարիներ շարունակ վիրուսը հայտնաբերվել է Աֆրիկայի և Ճապոնիայի կենդանիների շրջանում, իսկ այս տարի այն տարածվում է նաև Եվրոպայում։ Մինչ այժմ համարվում էր, որ վիրուսը չի փոխանցվում մարդկանց։

Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ «հետաքննության այս փուլում ենթադրվում է, որ վարակման դեպքը տեղի է ունեցել միջատի խայթոցի միջոցով՝ վեկտորային փոխանցման հետևանքով, Ֆրանսիայի արևելքում՝ մի տարածաշրջանում, որտեղ 2026 թվականի գարնանն ու ամռանը կենդանիների շրջանում վիրուսի շրջանառության մասին հաղորդվել էր»։ Նախարարությունը հայտնել է, որ մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության  փորձագետներն իրականացնում են կենսաբանական, կլինիկական և համաճարակաբանական հետազոտություններ։

Նշվել է նաև, որ դեպքի մասին տեղեկացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի