Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել

Լուրեր

24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Նարդարան բնակավայրում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով 88 մարդ է ձերբակալվել, նրանց մեծ մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին ադրբեջանական անկախ Qəzetçi-ին հայտնել է «Մահմեդական միասնություն» շարժման եվրոպական ներկայացուցչության ակտիվիստ Ալամդար Բունյաթովը։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից ոմանք ենթարկվել են վարչական կալանքի, իսկ մեծ մասի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Բունյաթովը հայտնել է, որ Նարդարանում խուզարկություններն իրականացնում է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը։

«Ոստիկանությունը շատ դաժան է վարվում բնակիչների  հետ։ Նրանք ճնշման տակ են։ Ոստիկանությունը զգուշացրել է ձերբակալվածների հարազատներին, որ եթե նրանք տեղեկացնեն լրատվամիջոցներին, ապա կալանքի տակ գտնվող իրենց հարազատները կենթարկվեն կտտանքների»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ ձերբակալվածները և նախնական կալանքի տակ գտնվողները զրկված են պաշտպանության իրավունքից։

«Նրանք անկախ փաստաբաններ չունեն։ Նրանց ընտանիքները չեն տեղեկացվել պետության կողմից փաստաբաններ տրամադրելու մասին։ Այս պատճառներով դժվար է տեղեկություններ ստանալ ձերբակալվածների մասին»,- ընդգծել է  Բունյաթովը։

Նշենք, որ օրերս փաստաբան Նազիմ Մուսաևը սոցցանցերում գրել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել իր հաճախորդի հետ, որը ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիայի համար։

Qəzetçi-ն հայտնել է, որ Նարդարանում ոստիկանության իրականացրած խուզարկությունների վերաբերյալ հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, սակայն պատասխան չի ստացել։

Հավելենք, որ Նարդարանն Ադրբեջանի ամենահայտնի կրոնական շիական բնակավայրերից է, գտնվում է Բաքվից ոչ հեռու։

Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Այնուհետև նմանատիպ որոշում է ընդունվել ուսուցիչների համար։ Հիջաբ բառը որոշման մեջ չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորի արգելք։ Ադրբեջանական անկախ լրատվամիջոցները հայտնում են, որ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին չեն թողնում դասերին մասնակցել, ինչը լայնածավալ բողոքի ակցիաներ է առաջացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի