Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար

Լուրեր

22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
Բոլորը

Վրաստանի դատախազությունը հայրենիքի դավաճանության, մասնավորապես, սաբոտաժի մեղադրանքով ձերբակալել է «Ասավալ-Դասավալի» թերթի լրագրող Դոմենտի (Դիտո) Չուբինիձեին, գրում է Sova news-ը։

Գերատեսչության պարզաբանմամբ՝ «2026 թվականի փետրվարից Դիտո Չուբինիձեն տարբեր լրատվամիջոցների և սոցիալական հարթակների միջոցով համակարգված կերպով տարածում է կեղծ տեղեկություններ և հորինված փաստերի հիման վրա պնդում, թե Վրաստանի վարչապետը հարևան պետության հետ գաղտնի համաձայնության հիման վրա Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասը հանձնել է Ադրբեջանին»։

Վրաստանի Դատախազությունում ընդգծել են, որ պետական սահմանի որոշումն իրականացվում է հարևան պետության հետ կնքված միջազգային պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա, որն այնուհետև պետք է վավերացվի Վրաստանի խորհրդարանի կողմից։ Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ վարելու և որոշումներ ընդունելու բացառիկ լիազորություններով օժտված է Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով կառավարական հանձնաժողովը։

«Կառավարական հանձնաժողովի մանդատի շրջանակում Դավիթ Գարեջիի վանական համալիրի հատվածում սահմանի որոշման վերաբերյալ հարևան պետության հետ մինչ օրս համաձայնություն ձեռք չի բերվել։ Բացի այդ, վերոնշյալ իրավական ընթացակարգը նույնիսկ տեսականորեն բացառում է Վրաստանի վարչապետի կողմից տարածքը մեկանձնյա կարգով մեկ այլ պետության հանձնելու հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ չնայած դրան՝ հարևան պետությանը պետական տարածքի հանձնման մասին իրավական որևէ հիմք չունեցող հորինված պատմության նկատմամբ հասարակության շրջանում հավաստիության տպավորություն ստեղծելու նպատակով՝ Դոմենտի Չուբինիձեն բազմիցս Լազարե Ջորբենաձեի մահը կապել է վրեժի շարժառիթով պատվիրված սպանության հետ։ Նրա պնդմամբ՝ Ջորբենաձեն իբր հրապարակել էր վարչապետին վերաբերող մերկացնող տեղեկություններ, ինչն էլ դարձել էր սպանության պատճառը։

«Վերոնշյալ գործողություններով Դոմենտի Չուբինիձեն միտումնավոր, ի վնաս վրացական պետության օրինական շահերի, դիվերսիա է իրականացրել՝ խոչընդոտելով պետական մարմնի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով կառավարական հանձնաժողովի բնականոն գործունեությանը»,- հայտարարել է դատախազությունը։

Գերատեսչության տեղեկություններով՝ Չուբինիձեին մեղադրանք կառաջադրվի հայրենիքի դավաճանության, մասնավորապես՝ սաբոտաժի հոդվածով, որը նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում։

Դատախազությունը մտադիր է դատարանին միջնորդել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։

Նշենք, որ Լազարե Ջորբենաձեն հաճախ հարցազրույցներ էր տալիս «Ասավալ-Դասավալի» թերթին։ Նա մահացել է 2026 թվականի ապրիլի 4-ին, ենթադրաբար՝ ինքնասպանություն գործելով։ Մահից մի քանի շաբաթ առաջ հրապարակված հարցազրույցում Ջորբենաձեն հայտարարել էր, որ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ գաղտնի համաձայնագիր է ստորագրել, որով զիջել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասը։ Սակայն Ջորբենաձեն այդ պնդումները հաստատող որևէ ապացույց չէր ներկայացրել։ Այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, թե Բաքվի օգտին Դավիթ Գարեջիի հարցով գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերվել, նրա դեմ սոցիալական ցանցերում լայնածավալ արշավ էր սկսվել։ Նրա մահից հետո «Ասավալ-Դասավալիի» լրագրող Դիտո Չուբինիձեն հայտարարել էր, որ չի հավատում ինքնասպանության պաշտոնական վարկածին։

Բանտից ուղարկած նամակներից մեկում նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես անդրադարձել էր Լազարե Ջորբենաձեին՝ ընդգծելով, որ պետք է հստակ պատասխան տրվի նրա մահվան իրական պատճառի վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ «հասարակության շրջանում մինչ օրս անպատասխան հարցեր կան Կոբախիձե-Մդինարաձե տանդեմի կառավարման ժամանակ տեղի ունեցած մի շարք ինքնասպանությունների վերաբերյալ»։

Ի պատասխան Ղարիբաշվիլիի պնդումներին՝ Դատախազությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ արձանագրելով, որ Լազարե Ջորբենաձեն ինքնասպանություն է գործել։

Միաժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլիի նամակին հաջորդած հայտարարությունների կապակցությամբ, «Դատախազության դատավարական վերահսկողությամբ ՆԳՆ-ի կողմից իրականացվող քննության շրջանակում» հարցաքննության էին հրավիրվել Նիկա Գվարամիան, Իրմա Ինաշվիլին, Նանուկա Ժորժոլիանին, Խաթիա Դեկանոիձեն, Տազո Դաթունաշվիլին, Գիա Խուխաշվիլին, Գիորգի Լիլուաշվիլին, Զազա Դավիթայան, Էրմիլե Նեմսաձեն և Գիորգի Գիգաուրին։ Բացի այդ, քննչական մարմինների աշխատակիցները քրեակատարողական հիմնարկում հարցաքննել էին նաև անձամբ Ղարիբաշվիլիին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի