Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում բնապահպանների պաշտպանությունը միայն բնապահպանական խնդիր չէ, այլ մարդու իրավունքների և ժողովրդավարության առանցքային հարց»,- հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց «Մարդու իրավունքների տուն Երևան» ՀԿ ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանն ընդգծելով՝ իրավապաշտպան է համարվում ցանկացած քաղաքացի կամ համայնքի ներկայացուցիչ, որը խաղաղ միջոցներով, առանց խտրականության բարձրաձայնում է հանրային շահի և իրավունքների պաշտպանության հարցեր։

«Այնուամենայնիվ, քաղաքացիական ակտիվություն ծավալող անձինք Հայաստանում բախվում են համակարգային լուրջ ճնշումների»,- նշեց Մարգարյանը։

Հանրային մասնակցությունը սահմանափակելու հիմնական մեխանիզմներից մեկը, նրա խոսքով, հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերն են (SLAPP)։ Մարգարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում վերջին տարիներին այս համակարգը հատկապես չարաշահվում է բնապահպանության ոլորտում․ «Միայն ընդերքօգտագործող երկու խոշոր կազմակերպությունների կողմից ներկայացվել է շուրջ չորս տասնյակ նմանատիպ դատական հայց։ Թեև հանքարդյունաբերող ընկերությունները դատարան են դիմում պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի վերականգնման պատրվակով, իրականում այս գործերը խախտված իրավունքների մասին չեն։ Դրանց հիմնական նպատակը հանրային ձայնը լռեցնելն է և զսպող ու վախի մթնոլորտ ստեղծելը, որպեսզի համայնքների բնակիչները խուսափեն իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնելուց»։

Նվարդ Մարգարյանն ընդգծում է՝ այդ ճնշումների ծանրությունը հատկապես զգում են ազդակիր համայնքների բնակիչները, օրինակ՝ Ջերմուկի և Ամուլսարի տարածաշրջանի ակտիվիստները․

«Դատական գործընթացները ձգվում են 3-ից 4 տարի, որոնց ընթացքում ընկերությունների միջնորդությամբ դատարանները հայցի ապահովման միջոց են կիրառում՝ կալանք դնելով քաղաքացիների բանկային հաշիվների վրա։ Արդյունքում, անձը տարիներ շարունակ զրկվում է որևէ օրինական ֆինանսական գործարք իրականացնելու հնարավորությունից։ Սա ուղղակի ազդակ է մյուս բնակիչներին․ «լռել և չմիջամտել», որպեսզի հետագայում չհայտնվեն նմանատիպ քաշքշուկների մեջ։ Դատական ճնշումներին զուգահեռ՝ բնապահպանների, հատկապես կին ակտիվիստների նկատմամբ իրականացվում են թիրախավորված առցանց արշավներ։ Դրանք ուղեկցվում են վիրավորանքներով, սեքսիստական արտահայտություններով, անձնական ու ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունների կամ կեղծ լուրերի տարածմամբ՝ ֆեյք օգտատերերի միջոցով Այստեղ հստակ նկատվում է նաև երկակի տանդարտների առկայություն․ եթե իշխանության ներկայացուցիչների դեմ ուղղված առցանց վիրավորանքների դեպքում իրավապահ մարմիններն արագ հայտնաբերում և պատժում են մեղավորներին, ապա կին բնապահպանների դեպքում վարույթներ չեն հարուցվում, իսկ ֆեյք օգտատերերը մնում են չհայտնաբերված։ Սա ձևավորում է անպատժելիության մթնոլորտ, որտեղ անպաշտպան են մնում հանրային շահ պաշտպանող քաղաքացիները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան