Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը

Լուրեր

21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կոնկրետ քննարկում են ունեցել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունների վերսկսման հարցով։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

«Նախագահը Սթիվ Ուիթկոֆին տեղեկացրել է, որ մենք սկզբունքորեն պատրաստ ենք վերսկսել վերոնշյալ եռակողմ բանակցությունները հիմնական թեմայի վերաբերյալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այդ թեման վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի կառուցմանը հակամարտության ավարտից հետո»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Նրա պնդմամբ՝ բանակցությունների վերսկսումը, որը նախատեսվում էր անմիջապես Պետդումայի ընտրություններից հետո, «տապալել է ուկրաինական ռեժիմը՝ քվեարկության հիմնական օրը չափազանց զանգվածային հարվածներ հասցնելով Մոսկվային, այլ քաղաքներին, ընտրատեղամասերին և անմիջականորեն ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին, որոնցից ոմանք զոհվել են», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուշակովը նաև հայտնել է, որ Պուտինը զրուցակցին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակի օբյեկտիվ պատկերը՝ նշելով, որ ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ռուսական զորքերի ձեռքում է։

Հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է մինչև հոկտեմբերի վերջ կազմակերպել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների նոր հանդիպում։ Նրա խոսքով՝ քննարկվում էր նման հանդիպումը մինչև ամսվա ավարտն անցկացնելու հնարավորությունը։ Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել այդ բանակցությունների անցկացմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի