ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով

Լուրեր

21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը խստորեն քննադատել է երեքշաբթի Լիբիայի արևելյան խորհրդարանի կողմից Թուրքիայի հետ ծովային հուշագրի վավերացումը՝ վերահաստատելով, որ համաձայնագիրը խախտում է երրորդ երկրների ինքնիշխան իրավունքները և չի համապատասխանում ծովային իրավունքի նորմերին։ Եվրամիությունը վերահաստատել է իր համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ ու կրկին դեմ արտահայտվել Լիբիայի գործերին ցանկացած արտաքին միջամտության։

«Մենք խորը ափսոսանք ենք հայտնում այսօր Լիբիայի խորհրդարանի կողմից Միջերկրական ծովում ծովային իրավազորությունների սահմանազատման վերաբերյալ, այսպես կոչված, Լիբիա-Թուրքիա փոխըմբռնման հուշագրի վավերացման կապակցությամբ։ Հիշեցնում ենք, որ այս հարցի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշումը 2019 թվականին հստակորեն արտահայտվել է Եվրոպական խորհրդի կողմից և մնում է անփոփոխ»,- ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ համաձայնագիրը ոտնահարում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքի նորմերին և անվավեր ու առ ոչինչ է։

«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ։ Մենք կրկին ընդգծում ենք Լիբիայի գործերին ցանկացած արտաքին միջամտության դեմ Եվրամիության՝ բոլորին քաջ հայտնի դիրքորոշումը»,- ասվում է հայտարարությունում։

Լիբիայի արևելյան խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել Թուրքիայի հետ կնքված ծովային համաձայնագրին՝ վերակենդանացնելով փաստաթուղթը, որին Աթենքը վաղուց դեմ է։ Լիբիայի վերահսկողությունը բաժանված է մրցակից արևմտյան և արևելյան վարչակազմերի միջև, արևելքը գլխավորում է ռազմական հրամանատար Խալիֆա Հաֆթարը։

Արևելյան Միջերկրական ծովում պահանջներ ներկայացնող համաձայնագիրը Թուրքիայի հետ համաձայնեցվել էր 2019 թվականին արևմուտքում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (ԱԸԿ) կողմից, սակայն մերժվել էր արևելյան Լիբիայի իշխանությունների կողմից, ինչը հանգեցրել էր բոյկոտի, ինչպես նաև Եգիպտոսի և Հունաստանի իշխանությունների քննադատությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի