Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին

Լուրեր

20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
Բոլորը

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում իր դեսպանատան աշխատակիցների մի մասի հետկանչի մասին՝ երկու երկրների միջև շարունակվող վեճի ֆոնին, որը կապված է այն տեղեկության հրապարակման հետ, որ Սեուլին են փոխանցվել Հյուսիսային Կորեայի երկու ռազմագերիներ։ Այս մասին հաղորդում են Reuters և Yonhap գործակալությունները՝ հղում անելով Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությանը, փոխանցում է Current time-ը:

Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչ Պակ Դու Սունը պարզաբանել է՝ այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ուկրաինան մինչ օրս «դրական քայլեր» չի ձեռնարկել երկու երկրների միջև վեճը կարգավորելու համար։ Բացի այդ, նրա խոսքով՝ ավիահարվածների շարունակվող սպառնալիքները դժվարացնում են դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովումը։

Ավելի վաղ Հարավային Կորեան հետ էր կանչել Ուկրաինայում իր դեսպանին։ Պակ Դու Սունը նշել է, որ Սեուլը Կիևի հետ անհրաժեշտ դիվանագիտական կապերը կպահպանի գործերի ժամանակավոր հավատարմատարի ղեկավարությամբ։ Ուկրաինայում կմնա հյուպատոսական ամբողջ անձնակազմը։

Սեպտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր Հյուսիսային Կորեայի երկու ռազմագերիներին Սեուլին փոխանցելու մասին։ Դրանից հետո Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մենը հրապարակայնորեն քննադատել էր Կիևին՝ հայտարարելով, որ կողմերը պայմանավորվել էին փոխանցման մասին տեղեկությունը գաղտնի պահել։ Նրա վարչակազմն Ուկրաինայից պահանջել է պաշտոնական ներողություն և բացատրություններ։ Այնուհետև Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հենը հայտարարել էր, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայից հաղորդագրություն է ստացել, որը ներառել է ներողություն։ Սակայն, նրա խոսքով, ներողության մակարդակը չի համապատասխանել հարավկորեական իշխանությունների ակնկալիքներին։

Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին բացատրել է, որ հրապարակային քննադատական հայտարարությունների փոխանակման պատճառը եղել է «գաղտնիության ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունների մեկնաբանման տարբերությունը»։

Միաժամանակ, ամռան վերջից Հարավային Կորեան ավելացնում է Ռուսաստան վառելիքի մատակարարումները։ The Guardian-ի տվյալներով՝ օգոստոսին Սեուլը Ռուսաստան է ուղարկել 112 հազար տոննա վառելիք, ինչը կազմել է այդ ամսվա ընթացքում Ռուսաստանի ներմուծման 31%-ը։ Ընդհանուր առմամբ, այդ ամիս Ռուսաստանը ծովային ճանապարհով ներմուծել է 368 հազար տոննա նավթամթերք։ Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) հաշվարկներով՝ սա Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր գրանցված ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի