Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարը 2028 թ. աշխարհի առաջնության որակավորման գլխավոր փուլում։
Առաջին տուրում Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Հունգարիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Առաջին խմբում ընդգրկված է նաև Շվեդիայի հավաքականը, որն առաջին խաղում 1:3 հաշվով պարտվել է հունգարացիներին: Որակավորման փուլում ընդգրկված 36 հավաքականները բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 3 թիմ։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Հոկտեմբերի 20
Հայաստան – Հունգարիա
Նոյեմբերի 7
Շվեդիա – Հայաստան
Դեկտեմբերի 9
Հայաստան – Շվեդիա
2027 թ. մարտի 3
Հունգարիա – Հայաստան

