Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում քաոս է․ թանկացումների, դպրոցական շենքային վատ պայմանների, կրթության որակի հետ կապված խնդիրների  լուծման պահանջով փողոց դուրս եկած ուսանողների ու աշակերտների կազմակերպած ցույցերը վերածվել են անկարգությունների։ Բողոքի շարժումն ավելի մեծ թափ է ստացել, երբ նրանց են միացել արհմիությունների ու «դեղին բաճկոնների» շարժման ներկայացուցիչները։ Բախումներ են եղել ոստիկանների հետ։ 

Լիմոժում հրդեհվել է 19-րդ դարում կառուցված քաղաքապետարանի պատմական շենքը։ Փլուզվել է շենքի աշտարակը։ 

Մարսելում էլ ցուցարարների մի խումբ ներխուժել է քաղաքապետարան, վնասել գույքն ու գետնին տապալել Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշ Մարիաննայի կիսանդրին։ Լիոնում հրդեհվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Փարիզի տարբեր հատվածներում այրվել են մեքենաներ, վնասվել և թալանվել են խանութների ցուցափեղկեր։ 

Ոստիկաններն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Իշխանությունների տվյալներով՝ ցույցերին մասնակցել է գրեթե 550 հազար մարդ, որից 110 հազարը՝ Փարիզում։ 

Ներքին գործերի նախարարության՝ հոկտեմբերի 19-ի առավոտյան տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 2400 մարդու։ Բախումների հետևանքով տուժել է  շուրջ 1000 իրավապահ։ Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից։ 

Նախագահ Էմանուել Մակրոնը տեսաուղերձով կոչ է արել հանդարտվել, նաև դատապարտել ցուցարարների կողմից բռնության կիրառումը:

«Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիներն այսպիսի բան անել Ֆրանսիայի հետ։ Ուզում եմ արտահայտվել չափազանց հստակ․ մենք անհաշտ ենք լինելու ջարդարարների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության։ Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը ո՛չ թուլություն է, ո՛չ էլ անպատժելիություն»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը հայտարարել է, որ վանդալիզմի և թալանի դեպքերի պատասխանատուները կպատժվեն և կփոխհատուցեն պատճառված վնասը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ պետք է տարանջատել իրավախախտումներ կատարողներին իրենց օրինական պահանջներն արտահայտող ցուցարարներից։ Ֆրանսիայի նախագահը նաև ընդունել է, որ քաղաքացիների դժգոհությունն ունի հիմնավոր պատճառներ, և որ երկիրը, հատկապես սոցիալական ոլորտում, բարդ իրավիճակում է հայտնվել։

Այս իրադարձությունների ֆոնին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, Մակրոնը սակայն չի ընդունել այն։

Այսօր էլ ուսանող ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը՝ աջակցելով ավագ դպրոցների աշակերտների ցույցերին և դատապարտելով, իրենց խոսքով, ոստիկանության բռնաճնշումները։

Հանգստյան օրերին գրանցված  բախումներից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կսահմանվի պարետային ժամ։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ պարետային ժամը կլինի տեղային և մասնակի՝ տեղական բիզնեսներն ու գույքը պաշտպանելու նպատակով։

Ֆրանսիայում հերթական լարվածությունը նախորդում է նախագահական ընտրություններին․ 2027-ի ապրիլին Ֆրանսիայի ժողովուրդը նախագահ է ընտրելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան