Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա

Լուրեր

19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
Բոլորը

Թուրքիան հասանելիություն է ստացել համաշխարհային շուկաներ մատակարարվող ռուսական դիզելային վառելիքի մի մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ չհրապարակելով մատակարարման ծավալը կամ ժամանակացույցը, գրում է Turkish Minute-ը։

Kanal 7 հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայրաքթարը պայմանավորվածությունը կարևոր է համարել Թուրքիայի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, հաղորդում է Reuters-ը։

«Վերջին ամիսներին Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ, երբ բախվել էր այս խնդրին։ Այժմ նրանք Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մեր վարած բանակցությունների արդյունքում այդ վառելիքի մի մասը կստանանք Թուրքիայում»,- ասել է նա։

Այս հայտարարությունը Թուրքիային դնում է այն երկրների շարքում, որոնց նախատեսվում է ապահովել համաձայնագրով հասանելի դարձած վառելիքով։

Համաձայնագիրը քննադատության ալիք է բարձրացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, եվրոպացի պաշտոնյաների և նույնիսկ Թրամփի Հանրապետական կուսակցության որոշ անդամների շրջանում։

Հոկտեմբերի 15-ին Reuters-ը հայտնել էր, որ համաձայնագրից հետո Ռուսաստանը վերսկսել է դիզելային վառելիքի արտահանումը։ Քննադատները կասկածի տակ են դրել Վաշինգտոնի որոշումը՝ մեղմացնելու ռուսական վառելիքի նկատմամբ սահմանափակումները, մինչ Մոսկվան շարունակում է պատերազմն Ուկրաինայի դեմ։

Թուրքիան էներգետիկայի ոլորտում կախված է Ռուսաստանից և այլ մատակարարներից, այդ թվում՝ Իրանից ու Ադրբեջանից ներկրումներից։ Միևնույն ժամանակ, Անկարան ձգտում է մատակարարման նոր համաձայնագրեր կնքել Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ։

Բայրաքթարը նաև ներկայացրել է Սև ծովում գազի ներքին արդյունահանման ընդլայնման ծրագրերը։ Անկարան զարգացնում է Սաքարիա հանքավայրը՝ ներմուծումից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Թուրքիայի Էներգետիկայի նախարարության՝ հարցազրույցի վերաբերյալ հրապարակած ամփոփագրի համաձայն՝ ներկայում կառուցվում է գազի արդյունահանման երկրորդ լողացող հարթակը։ Ակնկալվում է, որ այն Թուրքիա կհասնի 2028 թվականի առաջին եռամսյակում։

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ նոր հարթակը կապահովի օրական 25 միլիոն խորանարդ մետր գազ արդյունահանելու լրացուցիչ հզորություն՝ Սաքարիա հանքավայրում նախատեսվող ընդհանուր ծավալը հասցնելով օրական 45 միլիոն խորանարդ մետրի։

Արտադրության ընդլայնումը կհաջորդի Թուրքիայի առաջին լողացող արդյունահանման հարթակի՝ «Օսման Գազիի» գործարկմանը։ Այն շաբաթ օրը տեղափոխվել է Սև ծով։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ հանքավայրում գազի օրական արդյունահանումը 9,5 միլիոն խորանարդ մետրից կհասնի 20 միլիոնի։

Բայրաքթարի խոսքով՝ «Օսման Գազին» գազը կմշակի ծովում, այնուհետև ստորջրյա խողովակաշարով կմատակարարի Թուրքիայի հյուսիսային ափին գտնվող Ֆիլիոս քաղաք։ Նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ հարթակի ներդրումն արդյունահանման ծավալներում կսկսի զգալիորեն արտացոլվել 2027 թվականից։ Նա նշել է, որ երկու հարթակների գործարկման շնորհիվ 2028 թվականից Թուրքիայում արդյունահանվող գազը կբավարարի յուրաքանչյուր չորս տնային տնտեսություններից երեքի կարիքները։

Սակայն տնային տնտեսությունների համար նշված նպատակը չի նշանակում, որ Թուրքիան կկարողանա ապահովել գազի իր ընդհանուր պահանջարկի երեք քառորդը, քանի որ այն ներառում է նաև էլեկտրաէներգիայի արտադրության և արդյունաբերության կարիքները։ Reuters-ի տվյալներով՝ անցյալ տարի Թուրքիան սպառել է 59 միլիարդ խորանարդ մետր գազ, մինչդեռ ներքին արդյունահանումը կազմել է ընդամենը 3,1 միլիարդ խորանարդ մետր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի