Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել

Լուրեր

19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նախագահի նորանշանակ տեղակալ Լիլիթ Մկրտչյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տեղակալներ Արթուր Մովսիսյանին և Մկրտիչ Այվազյանին՝ կատարած աշխատանքի համար։ Նշանակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մովսիսյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է պաշտոնից՝ քննադատելով գիտության ոլորտում խոստացված ֆինանսավորման չհատկացումը և ծրագրերի թերի իրականացումը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ԲԿԳԿ նախագահի նորանշանակ տեղակալ Լիլիթ Մկրտչյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի նախկին տեղակալներ Արտուր Մովսիսյանին և Մկրտիչ Այվազյանին՝ կատարած երկարատև բարեխիղճ աշխատանքի և բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների գործընթացում զգալի ներդրման համար:

Ներկայացնելով ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, այդ թվում՝ բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում Լիլիթ Մկրտչյանի փորձն ու հմտությունները՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կոմիտեի համակարգման ոլորտներում նախատեսվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին՝ ընդգծելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակումը։ Նա առանձնակի կարևորել է նաև գիտական դրամաշնորհային ծրագրերի արդյունքների ամփոփումը և խոշոր գիտասարքերի ձեռքբերմանն ուղղված միջոցառումների ընթացքի ապահովումը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները և մի շարք այլ ուղղություններ»։

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը հայտարարել է, որ սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։