Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին

Լուրեր

15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում անցկացվող COP17 համաժողովին մասնակցության համար՝ ընդգծելով, որ միջազգային այս կարևոր հարթակը լավ առիթ է նաև երկկողմ օրակարգին անդրադառնալու և համագործակցության նոր հեռանկարները քննարկելու համար: Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Ալժիրի հետ ավելի քան երեքուկես տասնամյակ ձգվող բարեկամական հարաբերությունները՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ազուզ Նասրին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում նման համաժողովի կազմակերպումը:

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև դիվանագիտական կապերը հիմնված են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների պարբերականությունը, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ քաղաքական երկխոսությանն ու տնտեսական համագործակցությանը: