Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար

Լուրեր

15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
Բոլորը

Ես՝ Գևորգ Ռազմիկի Փարսյանս, որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին, հայտնել է համայնքի գործող ղեկավարը։

«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին և արժեքներին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը:

Այս առաջադրումն ինքնանպատակ քայլ չէ, այլ արդեն իրականացված ծրագրերի շարունակականությունն ապահովելու, սկսածը ավարտին հասցնելու և զարգացման ներկա ընթացքը չընդհատելու անհրաժեշտությունից բխող որոշում։

Այս բարդ, բայց և արդյունավետ տարիների փորձի ու գիտելիքների շնորհիվ է, որ հստակ պատկերացնում եմ Կապան համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման ուղիները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ունեմ ապագայի իրատեսական տեսլական, և գիտեմ, թե որ ուղղությամբ և ինչ քայլերով պետք է առաջ շարժվենք։

Հայրենակիցներիս վստահությունն ինձ համար մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել եմ գիտակցաբար և, ինչպես միշտ, պատրաստ եմ արդարացնել ամենօրյա հետևողական աշխատանքով, տեսանելի գործով և շոշափելի արդյունքներով։

Մենք ունենք կամք, բավարար ուժ և մեծ ցանկություն՝ է՛լ ավելին անելու մեր բնակիչների և Կապան համայնքի համար»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ Գևորգ Փարսյանն առաջին անգամ Կապանի համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է 2018 թ. հոկտեմբերի 21-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին որպես անկուսակցական թեկնածու։ Նրա հիմնական մրցակիցը ՔՊ-ի ներկայացուցիչ Նարեկ Բաբայանն էր։

Ըստ ընտրությունների արդյունքների՝ Փարսյանը ստացել էր մոտ 54.4% և ընտրվել համայնքի ղեկավար։ ՔՊ թեկնածուն պարտվել էր։ 2021-ի նոյեմբերի 14-ի ընտրություններին արդեն կիրառվում էր համամասնական ընտրակարգ։ Փարսյանը գլխավորում էր «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը և հաղթեց նաև այդ ընտրություններում։