ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.10.2026 | 18:10«Ես Խաղաղության համաձայնագրի աջակից եմ»,- այսօր Երևանում COP 17-ին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա այս կերպ պատասխանեց հարցին, որ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրից հետո Բաքվում դեռևս պահվում են հայ գերիներ։
«Հուսով եմ`համաձայնագրի կետերը շուտով կիրականացվեն, և ավելի արագ առաջընթաց կլինի` ավարտին հասցնելու խաղաղության համաձայնագիրը, որպեսզի բոլոր ընթացիկ խնդիրները կարգավորվեն, որոնց կապակցությամբ անկեղծորեն ցավում եմ»,- ասաց ՄԱԿ գլխավոր քարտուղարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Թամրազյան

