Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առցանց ձևաչափով պաշտոնապես բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային կապի գիծը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Թվային մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակում իրականացվող նախագիծը ստեղծում է Ասիայի և Եվրոպայի միջև տվյալների փոխանցման նոր երթուղի՝ մեծացնելով Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը ոչ միայն տրանսպորտային, այլև թվային ոլորտում։ Կասպից ծովի հատակով անցկացված՝ շուրջ 380 կմ երկարությամբ մալուխը միացնում է Սումգայիթն ու Ակտաուն։ Գծի թողունակությունը գերազանցում է 400 տերաբիթը վայրկյանում։

Նոր գծի շնորհիվ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից տվյալները կկարողանան Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի տարածքով հասնել Եվրոպա՝ Սև ծովի կամ Թուրքիայի միջոցով։ Սա կնպաստի թվային հաղորդակցությունների հուսալիության բարձրացմանը, տվյալների միջազգային փոխանակման ընդլայնմանը, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնների, ամպային ծառայությունների և արհեստական բանականության համար անհրաժեշտ հաշվողական հզորությունների զարգացմանը։

«Անկասկած, սա շատ կարևոր նախագիծ է, որը միջազգային նշանակություն կունենա։ Սակայն ամենակարևորն այն է, որ սա նոր տեսակի միջանցք է։ Այն պարզապես տրանսպորտային միջանցք չէ, այլ ժամանակակից դարաշրջանին՝ թվայնացման ժամանակաշրջանին համապատասխանող նորարարություն և համագործակցության միանգամայն նոր ձև»,- հայտարարել է Տոկաևը։

Ալիևը, իր հերթին, ընդգծել է նախաձեռնության գլոբալ մասշտաբը։

«Սա նաև Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման ևս մեկ քայլ է։ Ինչպես բոլորին հայտնի է, անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանն ընդունվեց որպես լիիրավ անդամ Կենտրոնական Ասիայի պետությունների խորհրդակցական հանդիպումների ձևաչափում, իսկ այս տարի ես արդեն մասնակցել եմ այդ ձևաչափի հանդիպմանը՝ որպես լիիրավ անդամ։ Սա համագործակցության ամրապնդման ևս մեկ ներդրում է, քանի որ այս մալուխից կօգտվեն ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի և ավելի լայն աշխարհագրական տարածքի երկրները։ Այսպիսով, այսօր մենք մեկնարկ տվեցինք գլոբալ նախագծի»,- ասել է նա։

Բացի այդ՝ կողմերի հանդիպման ընթացքում ստորագրվել են մի շարք առանցքային փաստաթղթեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի