Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ։ Փաշինյանը պնդել է, թե խաղաղության այս տեսլականի իրագործելիության տպավորություն է ստացել Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից․ «Սահմանի այս և այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»։ 

Factor TV-ի եթերում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը հստակեցնում է խնդրի հնարավոր լուծման տարբերակներն ու դրանց հետևանքները:

Ըստ քաղաքագետի՝ այս պահին քննարկվում է անկլավների խնդրի լուծման երեք հնարավոր սցենար.

-Ֆիզիկական փոխանակում,

-Իրավաբանական փոխանակում,

-Կոորդինատների փոխանակում։

«Մի սցենարը պայմանական կարող ենք անվանել ֆիզիկական փոխանակում: Ինչ է նշանակում ֆիզիկական փոխանակում… Առաջին պատերազմից հետո մենք զբաղեցրել ենք երեք անկլավները, իրենք զբաղեցրել են մեր անկլավը, և բոլորը վերադառնում են նախապատերազմյան դիրքերին։ Այսինքն՝ Արծվաշենը վերադարձվում է մեզ, էդ երեք անկլավները վերադարձվում են իրենց։ Այս պարագայում գոյություն են ունենում անկլավներ»,- ասաց Արեգ Քոչինյանը։

Երկրորդ տարբերակը, ըստ քաղաքագետի, իրավաբանական փոխանակումն է, որի դեպքում Արծվաշենը հանձնվում է Ադրբեջանին, իսկ երեք անկլավները՝ Հայաստանին: 

Երրորդ տարբերակը «կոորդինատների» փոխանակումն է. «Պատկերացնում ենք, որտեղ է (Արծվաշենը). ինքը Հայաստանի բուն տարածքից կտրված է… Պատկերացրեք՝ Արծվաշենից մեզնից հեռու՝ դեպի Ադրբեջանի խորք գնացող հատվածից կտրում ենք, և էդ հատվածի չափ մեզ տրամադրվում է Հայաստանին։ Արծվաշենի միջև եղած հատվածը, որ Արծվաշենը գա-կպչի Հայաստանին… Կոպիտ ասած, ոնց որ Արծվաշենը հրենք դեպի սահման… Փոխվում են անկլավների կոորդինատները. տեղափոխվում են և գնում-կպնում են իրենց [մայր տարածքին]»,- ասում է նա։

Այս ամենի հետ մեկտեղ, քաղաքագետը նշում է, որ Հայաստանի համար սկզբունքային տարբերություն չկա, թե այս երեք տարբերակներից որը կընտրվի, քանի որ «անկլավ հասկացությունը տեղով գլխացավանք է անկլավի տիրոջ համար»։ 

«Մենք մի հատ անկլավ ունենք, որը նաև իր տարածքով խոշոր է, և որը սեփական ջուր ունի։ Իսկ դա կարևորագույն հարցերից մեկն է անկլավների պարագայում։ Ադրբեջանի խնդիրը երեք անգամ ավելի մեծ է, որովհետև իր անկլավները երեք հատ են, երեքն էլ փոքր են, առանձին-առանձին են… Դրանցից ոչ մեկը սեփական ջուրը չունի»,- մանրամասնում է նա։

Ըստ Քոչինյանի՝ անկլավի բնակչությանը կենսագործունեության համար ճանապարհ տրամադրելու պարտավորություն երկրները չունեն, եթե անկլավում ապրող բնակչություն չկա, իսկ այսօր դրանցում մարդ չի ապրում։

«Ադրբեջանցիներ էլ չկան էստեղ, էնտեղ էլ հայեր չկան, և պետությունները, ըստ էության, որևէ պարտավորություն չունեն… Անգամ եթե մենք ճանաչենք դա Ադրբեջանի տարածք, իրանք էլ ճանաչեն մեր տարածք, որևէ մեկը պարտավորություն չունի ճանապարհ տալու… գնալ-օգտվելու էդ տարածքից»,- ասաց նա։

Քոչինյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներսում հնչող այն մտահոգություններին, թե անկլավների հնարավոր հանձնումը կարող է վտանգել Սյունիքի հետ կապը: Նա այս մտավախությունները համարում է չափազանցված. «Չգիտեմ՝ ինչքանով տեղյակ եք, բայց հիմա այլ ճանապարհ ունենք դեպի Սյունիք։ Եվս երկու ճանապարհ ունենք այս պահին դեպի Սյունիք, բացի այդ, հյուսիս-հարավ ճանապարհը, որ կառուցվում է, շրջանցելու է էդ հատվածը, այսինքն՝ բացարձակապես խնդիր չկա։ Բացի էդ գիտե՞ք, մենք մեր տարածքում կուզենք՝ 1500 հատ էլ ճանապարհ կսարքենք, որոնք որ կշրջանցեն էդ հատվածը… Այնպես որ էդ բոլոր խոսակցությունները անիմաստ խոսակցություններ են, Հայաստանի համար սկզբունքային տարբերություն չկա՝ էս երեք ճանապարհներից մենք որով կգնանք»։

Անդրադառնալով նաև Հայաստանի նոր ատոմակայանի կառուցմանը՝ Քոչինյանը շեշտեց, որ չպետք է սահմանափակվել միայն ռուսական կամ ամերիկյան տարբերակներով։

«Էդ ամեն ինչը չի նշանակում, որ կա կա՛մ ամերիկյան, կա՛մ ռուսական տարբերակ։ Էնպես չի, որ եթե կարմիր չի, ուրեմն դեղին է, էդպես չի աշխատում աշխարհը։ Ես կարծում եմ՝ կան այլ տարբերակներ. կա չինական տարբերակ, կա ֆրանսիական տարբերակ, կա հարավկորեական տարբերակ։ Այս երեքից յուրաքանչյուրը շատ ավելի անվտանգ և շահավետ կարող է լինել Հայաստանի համար»,- նշեց Քոչինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան