Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալբանիայում ցուցարարները հարձակվել են կառավարական շենքերի, բանկերի, ձեռնարկությունների և այլ օբյեկտների վրա։ Նախօրեին երկրի մայրաքաղաք Տիրանայում անկարգությունները շարունակվել են ավելի քան ութ ժամ՝ դառնալով ամիսներ շարունակվող հակակառավարական շարժման բռնի սրման նոր փուլ, գրում է NBC News-ը։

Հարյուրավոր երիտասարդներ կոտրել են խանութների ցուցափեղկերը, հրկիզումներ իրականացրել և վնասել առնվազն չորս պետական գերատեսչության շենքեր։ Բախումների ընթացքում նրանք առճակատման մեջ են մտել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների հետ, որոնք ամբոխին զսպելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Իշխանությունների տվյալներով՝ բուժօգնություն է ցուցաբերվել ոստիկանության 23 աշխատակցի ու ևս վեց մարդու։ Ձերբակալվել է 35 մարդ։

Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը դատապարտել է բռնությունները և կոչ արել հանգստություն պահպանել։

«Սահմանադրությունն ու օրենքը պետք է մնան բոլորի համար սահմաններ՝ առանց որևէ բացառության»,- ասել է նա։

Երկրորդ օրն անընդմեջ շարունակվող վերջին ցույցերը կազմակերպել են ուսանողական խմբերը, որոնք պահանջում են բարեփոխումներ կրթության ոլորտում։ Սակայն ցուցարարները միացել են նաև ավելի լայն հակակառավարական շարժմանը, որն ընդդիմանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ կապվող զարգացման ծրագրին։

Այսպես կոչված, «Ֆլամինգո» շարժումը պահանջում է վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը՝ համատարած կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքների պատճառով։ Շարժումն այդ անվանումն ստացել է այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են օգտագործել վարդագույն թռչունը պատկերող պաստառներ։ Առաջարկվող առափնյա նախագծի դեմ ամիսներ շարունակ անցկացվող ցույցերը խորացրել են քաղաքական լարվածությունն Ալբանիայում, որը ձգտում է անդամակցել Եվրամիությանը։ 1990-ականների սկզբին խիստ կոմունիստական վարչակարգի փլուզումից ի վեր երկիրը բազմիցս բախվել է անկայունության շրջանների։

Հատուկ հանդերձանքով ոստիկանները բախվել են երիտասարդ ցուցարարների հետ, որոնք քանդել են ոստիկանական պատնեշները և փողոցներում սեփական բարիկադներն են կառուցել՝ օգտագործելով այրվող աղբամաններ։ Ոստիկանությունը դժվարացել է վերահսկողության տակ պահել բռնության բազմաթիվ օջախները։ Առողջապահության նախարար Կլոդիանա Սպահյուն, որն այցելել է հիվանդանոցում բուժվող վիրավոր ոստիկաններին, բռնություններն անվանել է «անընդունելի»։

Ալբանիայում Եվրամիության պատվիրակությունը իշխանություններին կոչ է արել ցուցաբերել համաչափ արձագանք՝ այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի կազմակերպիչները մեղադրել են ոստիկանությանը ցուցարարների և լրագրողների նկատմամբ չափազանց ուժ կիրառելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի