Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է

Լուրեր

15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
Բոլորը

Չորեքշաբթի վաղ առավոտյան Թուրքիայի կառավարությունը պետության կողմից նշանակված հոգաբարձուների միջոցով վերահսկողություն է հաստատել ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքի նկատմամբ՝ դադարեցնելով դրա ուղիղ հեռարձակումները։ Մինչ այդ, ոստիկանությունը խուզարկել է հեռուստատեսության Ստամբուլի գլխավոր գրասենյակը, գրում է Turkish Minute-ը։

Ստամբուլի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է Halk TV-ի սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուի նկատմամբ հարուցված քննության շրջանակում։ Նրան կասկածում են կաշառակերության, մրցույթների արդյունքները կեղծելու և փողերի լվացման մեջ։ Դատախազությունը ձերբակալելու որոշում է կայացրել 17 կասկածյալի նկատմամբ, որոնցից 11-ը բերման են ենթարկվել։

Պետական «Ավանդների ապահովագրման հիմնադրամը» (TMSF) նշանակվել է Halk TV-ի և Մահիրօղլուի հետ կապված ընկերությունների հոգաբարձու։ Դատախազության հայտարարության համաձայն՝ կասկածյալներից չորսը գտնվում են արտերկրում, մեկը՝ արդեն բանտում, ևս մեկ անձի ոստիկանությունը շարունակում է որոնել։

Halk TV-ն հայտնել է, որ գլխավոր խմբագիր Սուաթ Թոքթաշը խնդրել է նշանակված կառավարչին թույլ տալ շարունակել ուղիղ եթերով հեռարձակումը, սակայն նրա խնդրանքը մերժվել է։ Թոքթաշը նաև հրաժարվել է նոր ղեկավարության հետ աշխատելու առաջարկից՝ կառավարման ստանձնումը որակելով որպես անօրինական։ Ավելի ուշ MediaRadar-ը հայտնել է, որ եթերում շարունակել են ցուցադրվել Halk TV-ի հաղորդման նախապես ձայնագրված կադրերը։

Դատախազները պնդում են, որ Իզմիրի քաղաքապետարանի մրցույթների հետ կապված վճարվել են 14,46 միլիոն լիրայի (շուրջ 293,000 դոլար) չգրանցված կաշառքներ, և որ այդ միջոցները փոխանցվել են Մահիրօղլուին պատկանող կամ նրա հետ կապված ընկերություններին։ Որպես պնդումների հիմնավորում՝ նրանք վկայակոչել են ֆինանսական հետախուզության զեկույցներն ու վկաների ցուցմունքները։ Դատախազությունը նաև հայտնել է, որ Մահիրօղլուն արդեն հետախուզվում էր Ստամբուլի քաղաքապետարանի վերաբերյալ առանձին քննության շրջանակում՝ մրցույթների արդյունքները կեղծելու կասկածանքով, և Թուրքիայից հեռացել էր 2025 թվականի մարտի 10-ին։

Թուրքիայի երրորդ խոշոր քաղաք Իզմիրը, որը երկար տարիներ ընդդիմության հենակետն է եղել, ավելի քան երկու տասնամյակ կառավարվել է Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կողմից։ 2024 թվականին CHP-ի ցուցակով ընտրված քաղաքապետ Ջեմիլ Թուղայը հունիսին լքել էր կուսակցությունը, իսկ հոկտեմբերի 7-ին միացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Մահիրօղլուն սոցիալական ցանցերում հայտնել է խուզարկության մասին՝ քննադատելով CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և նրա դաշնակիցներին։ Նրա առաջին գրառման մեջ ֆինանսական մեղադրանքներին անդրադարձ չի եղել։

Վերահսկողությունը ստանձնելուց մի քանի օր առաջ Halk TV-ն քննադատության էր ենթարկվել Քըլըչդարօղլուի կողմից։ Մայիսին դատարանի որոշմամբ նա վերականգնվել էր CHP-ի առաջնորդի պաշտոնում՝ չեղարկելով կուսակցության համագումարի արդյունքները, որի ընթացքում 2023 թվականին նա պարտվել էր կուսակցության ղեկավարի ընտրություններում։

Հոկտեմբերի 9-ին KRT հեռուստաալիքի եթերում Քըլըչդարօղլուն մեղադրել է Halk TV-ին «օրական 24 ժամ» կեղծ լուրեր հեռարձակելու մեջ և հարցականի տակ դրել, թե ինչու է հեռուստաալիքի սեփականատեր Մահիրօղլուն շարունակում մնալ արտերկրում։ Նա նաև հայտնել է, որ իր գործընկերները բողոք են ներկայացրել հեռարձակման կարգավորող RTÜK մարմնին, սակայն վերջինս պատասխանել է, որ այդ հարցը դուրս է իր իրավասության շրջանակից։

Halk TV-ի հետ կապված իրավիճակը տեղի է ունենում Թուրքիայում անկախ լրատվամիջոցների վրա աճող ճնշման ֆոնին։

Արտահայտման ազատության ասոցիացիայի (İFÖD) տվյալներով՝ սեպտեմբերին X-ի առնվազն 1,270 հաշիվների արգելափակման վերաբերյալ որոշումներ են կայացվել, որից հետո հարթակը Թուրքիայում սահմանափակել է դրանցից մոտ 90%-ի հասանելիությունը։

Halk TV-ն նույնպես բախվել է քրեական հետաքննությունների և հեռարձակման հետ կապված պատժամիջոցների։ 2025 թվականի հունվարին Թոքթաշը բանտարկվել էր դատարանի նշանակած փորձագետի հետ հեռախոսազրույցի հեռարձակման պատճառով։ Մարտին դատարանը որոշել էր ազատ արձակել նրան՝ նախնական կալանքի տակ անցկացրած 34 օրից հետո։ Դատարանը նաև արդարացրել էր Թոքթաշին և նրա չորս գործընկերներին՝ դատական պաշտոնյաների վրա ազդելու փորձի մեղադրանքով։

Halk TV-ն՝ Թուրքիայի առաջատար լրատվական հեռուստաալիքներից մեկը, հեռարձակումը սկսել է 2005 թվականի հունվարի 10-ին։ Այն լայն լսարան է ձեռք բերել 2013 թվականին՝ կառավարության դեմ ուղղված Գեզի այգու բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումների շնորհիվ։ Բողոքի ցույցերը սկսվել էին Ստամբուլի այգին վերակառուցելու ծրագրերի դեմ, սակայն հետագայում վերածվել էին համազգային հակակառավարական ցույցերի։ Մահիրօղլուն հեռուստաալիքը ձեռք է բերել 2020 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի