Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.10.2026 | 14:02Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորման դրդապատճառներին, աշխարհաքաղաքական գործոններին և թուրք-ադրբեջանական պատվերներին։
Բագրատ Միկոյանը հերքեց այն թեզը, թե Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է։ Նրա պնդմամբ՝ դա Իլհամ Ալիևի անձնական վրեժն է, քանի որ Ալիևների ընտանիքը տարիներ շարունակ «նեղվել է» Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունից և սկզբունքային դիրքորոշումներից։
«Սա դիտարկել Փաշինյանի անձնական վրեժխնդրություն չէ, սա կոնկրետ աշխարհաքաղաքական պատվեր է։ Այս հարցը տեղավորվում է թուրք-ադրբեջանական պատվերների ու Հայաստանի գեոքաղաքական մոլորվածության տիրույթում։
Միկոյանն ընդգծեց, որ Իլհամ Ալիևն իրեն շատ հարմարավետ է զգում, որ Արցախի և Հայաստանի նախագահը գտնվում է «Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում»։ Նա նաև քննադատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի գործունեությունը՝ զուգահեռներ անցկացնելով ադրբեջանցի զինվորականներին և Ռոբերտ Քոչարյանին այցելելու հաճախականության միջև։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորմանը՝ Միկոյանը դա որակեց իբրև պատանդառություն՝ նախագահի վրա ճնշում գործադրելու նպատակով։
«1992-1994 թվականներին Սեդրակ Քոչարյանը 7 տարեկանում ապրում էր նկուղներում՝ ադրբեջանական ավիացիայի ռմբակոծությունների տակ։ Այսօր Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ նկուղում է՝ հայ իրավապահների ապօրինությունների ռմբակոծությունների տակ։ Բայց վատ նորություն ունեմ․ երբ Քոչարյանները հայտնվում են ինչ-որ նկուղում, դա ավարտվում է հաղթանակով»,- եզրափակեց Բագրատ Միկոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

