Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի տաղավարում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի գերբեռնվածությանը, ավտոբուսների առանձնացված գծերին, մետրոյի նոր կայարանի կառուցմանն ու քաղաքաշինական խնդիրներին։

Խոսելով Երևանի հանրային տրանսպորտում և մետրոյում կուտակումների մասին՝ փոխքաղաքապետը նշել է. «Պիկ ժամերին, այո՛, մենք ունենք խնդիր թե՛ մետրոյում, թե՛ հանրային տրանսպորտում՝ ավտոբուսներում, տրոլեյբուսներում ոնց որ թե այդքան շատ չէ։ Բայց նաև ես հաճախ նկատում եմ, ճիշտն ասած, որ խցանումներում կանգնած են ավտոբուսները կամ կիսադատարկ, կամ ամբողջությամբ դատարկ»։

Գրիգորյանը տրանսպորտային կոլապսի հիմնական պատճառներից մեկը համարում է մայրաքաղաքում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճը։ Նա ներկայացրել է   վիճակագրություն. «Մենք Երևան քաղաքում 2014 թվականից այս կողմ ավտոմեքենաների կրկնակի աճ ենք ունեցել, այսինքն՝ 500 հազարից հասել է մի միլիոնի: Եվ ամեն տարի  մոտ 15 հազարով, եթե ոչ ավելի արագ տեմպերով, ավելանում են մեքենաները Երևան քաղաքում»։

Փոխքաղաքապետի խոսքով՝ խնդրի լուծումը պարզապես ավտոբուսների քանակն ավելացնելը չէ, եթե դրանց համար երթևեկության համապատասխան պայմաններ չեն ստեղծվում:   «Եթե դու ավտոբուսի համար անխոչընդոտ երթևեկություն չես կարողանում ապահովել, բնականաբար, դու արդեն չես կարող էս խնդիրը լուծես ավել ավտոբուս բերելով, որովհետև ինչ-որ պահի ուղղակի ավտոբուսների քանակն ես մեծացնելու, որոնք խցանման մեջ կանգնելու են։ Ի՞նչ է ստեղից հետևում. որ պետք է լինեն ավտոբուսի առանձնացված գծեր, բայց երբ որ լինում են ավտոբուսի առանձնացված գծեր, դա անխուսափելիորեն նշանակում է, որ երթևեկելի մասը փոքրանում է»։

Խոսելով ապօրինի կայանումների դեմ պայքարի մասին՝ փոխքաղաքապետը նշել է, որ ֆինանսական տուգանքներից բացի, պետք է կիրառվի նաև բալային համակարգը. «Այդ կայանման խախտումների համար նաև բալեր պետք է հանվեն, ինչը կզսպի այդ խախտումը»։  

Անդրադառնալով Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցմանը՝ Գրիգորյանը զերծ է մնացել հստակ ժամկետներ նշելուց։  

Հաղորդման վերջում, խոսելով քաղաքաշինական խնդիրների, մասնավորապես՝ Ֆիզիկայի ինստիտուտի («Ֆիզգորոդոկ») տարածքում իրականացվող շինարարության մասին, փոխքաղաքապետը հանդես է եկել կոշտ գնահատականով. «Ինձ համար ակնհայտ է մի բան, որ ոչ մի նորմալ քաղաքաշինական քաղաքականություն ունեցող համայնքային իշխանության օրոք և մի միջավայրում, որտեղ մարդիկ կամ կաշառակեր չեն կամ հանցավոր աստիճանի տգետ չեն, ըտենց շինություն ուղղակի չի կարող հայտնվել»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան