Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ստորագրել են CASCA+ միջազգային բազմամոդալ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ նոր՝ վեցակողմ արձանագրություն, հայտնել են «Ուզտեմիրյուլկոնտեյներ»-ից (Ուզբեկստանի երկաթուղիներ):

Փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 78-ը Տաշքենդում կայացած՝ երկաթուղային վարչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Հիմնական նպատակն է բարձրացնել երթուղու մրցունակությունը Ասիա-Եվրոպա ուղղությամբ՝ մեծացնելով բեռնահոսքերը, բարելավելով սակագնային քաղաքականությունը և կրճատելով լոգիստիկ ուշացումները։

Կողմերը պայմանավորվել են հատուկ ուշադրություն դարձնել սառնարանային բեռնարկղերով փոխադրումներին, ֆիտինգային հարթակների կանոնավոր տրամադրմանը և նավահանգիստներում բեռնարկղերի պարապուրդի ժամանակի կրճատմանը։

Այս միջոցառումներն ուղղված են այն հիմնական խոչընդոտների վերացմանը, որոնք ավանդաբար նվազեցնում են բազմամոդալ երթուղիների գրավչությունը՝ չհամաձայնեցված սակագները, շարժակազմի պակասը և երկաթուղային ու ծովային փոխադրումների միջև բեռների վերաբեռնման ուշացումները։ Միևնույն ժամանակ, ձեռք բերված նոր պայմանավորվածությունների իրականացման հստակ ժամկետներն ու քանակական ցուցանիշները դեռևս հրապարակայնորեն չեն ներկայացվել։

CASCA+ նախագիծը մեկնարկել է 2019 թվականին՝ որպես Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Թուրքիան միացնող երթուղի՝ հետագայում դեպի եվրոպական շուկա դուրս գալու հեռանկարով։ Դրա ռազմավարական տրամաբանությունը կայանում է Ասիայի և Եվրոպայի միջև ավանդական երթուղիներին այլընտրանք հանդիսացող լրացուցիչ ցամաքային-ծովային ուղու ստեղծման մեջ։Նախագծի զարգացման առաջին տարիներին առաջընթացը համեմատաբար դանդաղ է։ Դրա ինստիտուցիոնալ հիմքը, ըստ էության, սահմանափակվում էր Համակարգող խորհրդով և սակագնային արտոնությունների համակարգով, որոնց չափը որոշ դեպքերում հասնում է 70%-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի