Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեխայի ծնվելուց հետո խնամքի պատասխանատվությունը միայն մոր վրա չէ․ հայրերն էլ կարող են արձակուրդ վերցնել։ Հայաստանում այսպիսի հնարավորություն կա 2021 թվականից, բայց արդյո՞ք հայրերը տեղյակ են և օգտվում են դրանից։ Կարապետ Գյումջիբաշյանը մեկ տարի առաջ է հայր դարձել և հայրության արձակուրդ է վերցրել։

«Երեխայի ծնունդը շատ մեծ իրադարձություն է, հատկապես, որ առաջին երեխան է։ Այդ տեսանկյունից շատ օգտակար էր հայրական արձակուրդը, որովհետև տոնում էինք, ուրախանում էինք, տեղավորվում էինք։ Արձակուրդն օգնեց, որ այդ մեծ փոփոխության փուլը հաջող անցնենք»,- նշում է Կարապետը։

Ասում է՝ գործատուն է հայտնել նման հնարավորության մասին։ Արձակուրդի ընթացքում հասցրել է մասնակցել երեխայի խնամքին և անել այն, ինչը դժվար կլիներ համատեղել աշխատանքի հետ։

«Բոլորը հասկանում են, որ առողջ բալիկի մեծանալու համար հայրն էլ է կարևոր, մայրն էլ։ Ինչքան շատ կարող ես երեխայի հետ ժամանակ անցկացնել, այնքան լավ է և՛ երեխայի, և՛ քեզ համար»,- նշում է Կարապետ Գյումջիբաշյանը։

Նորածնի հորը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա վճարովի արձակուրդի իրավունք, որը պետք է օգտագործվի երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում։ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից նշում են` կարգավորման նպատակն էր հնարավորություն տալ նորածնի հորն ընտանիքին ժամանակ տրամադրել՝ այդ ընթացքում չզրկվելով վարձատրությունից։

«Հայրության արձակուրդը նպատակային արձակուրդ է, և դրա օգտագործումը չի նվազեցնում աշխատողի ամենամյա արձակուրդի քանակը։ Սա կարևոր է, որ իմանան և՛ աշխատողները, և՛ գործատուները, որովհետև երբեմն արձագանքներ ենք ունենում այս հարցով, թե երբ տրամադրվել է հայրության արձակուրդ, արդյո՞ք պետք է համապատասխանաբար նվազեցվի ամենամյա արձակուրդը»,- ասում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արփինե Սարգսյանը։

Հայրության արձակուրդի տևողությունը սահմանելիս հաշվի է առնվել, որ այն լրացուցիչ սոցիալական երաշխիք է՝ արդեն գործող այլ իրավունքներից բացի։ Սարգսյանի խոսքով՝ օրենսդրությամբ նախատեսված են նաև այլ հնարավորություններ, որոնց միջոցով աշխատող հայրերը կարող են մասնակցել երեխայի խնամքին։

Արփինե Սարգսյանը շեշտում է՝ հինգ աշխատանքայի օրվա համար գործատուն վճարում է աշխատողին միջին օրական աշխատավարձի չափով։ Կարապետ Գյումջիբաշյանն էլ ասում է՝ արձակուրդի 5 աշխատանքային օրը տրամադրվում է միանգամից․ այս իրավունքից օգտվողը չի կարող այդ օրերը բաժանել և ընտրել, թե դրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին երբ օգտագործի։

Աշխատող ծնողների համար նախատեսված մեկ այլ հնարավորություն ծնողական ժամն է։ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող մայրերն ու հայրերը կարող են օգտվել աշխատավարձի պահպանմամբ տրամադրվող ծնողական ժամից․ մինչև երկու երեխայի դեպքում՝ օրական 30 րոպե, իսկ երեք և ավելի երեխայի դեպքում՝ 1 ժամ։

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հայրության արձակուրդից օգտված հայրերի թվի վերաբերյալ վիճակագրություն չունի։ Վերջին հասանելի տվյալները ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի՝ 2026 թվականի մարտին Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում անցկացրած հետազոտությունից են։ Հարցմանը մասնակցել է 384 աշխատող հայր։

Հետազոտության համաձայն՝ հարցված հայրերի շուրջ 11 տոկոսն է օգտվել հայրության արձակուրդից։ Ըստ հետազոտության՝ այս իրավունքի մասին տեղեկացված հայրերի շրջանում այդ արձակուրդից օգտվելու ցուցանիշն ավելի բարձր է եղել։  

Factor TV-ն սեփական հարցումն է իրականացրել, փորձելով պարզել՝ արդյո՞ք օգտվել են հայրական արձակուրդի իրավունքից։ Մեր յութուբյան ալիքում հրապարակված հարցմանը մասնակցել է շուրջ 6000 մարդ։ Հարցվածների 11%-ը նշել է, որ օգտվել է հայրական արձակուրդից, 35%-ը չի օգտվել, իսկ հարցվածների կեսից ավելին՝ 54%-ը, տեղյակ չի եղել նման հնարավորության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան