Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
Քաղաքականություն
12.10.2026 | 17:51
ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Պալյանը նշանակվել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի օգնական։ Այս մասին ֆեյսուքյան էջում գրել է Պալյանը՝ հաճոյախոսութուններ շռայելով Ալեն Սիմոնյանի հասցեին։
«․․․աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մեր քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկի, ՀՀ լավագույն քաղաքական գործիչներից մեկի, իմ ամենաընկերոջ հետ, մի մարդու հետ, ում, եթե հանդիպած չլինեի իմ կյանքում, չէի լինի այն, ինչ այսօր կամ…և այսպես, ասյուհետ ծառայելու եմ ՀՀ և ՀՀ քաղաքացուն` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պատասխանատու պաշտոնում»,-գրել է նա։
Նշենք, որ Էմմա Պալյանը ԱԺ ընտրություններից հետո գործազուրկ էր դարձել, քանի որ, չնայած ՔՊ-ի ընտրական ցուցակում լինելուն, խորհրդարան չէր անցել։
Նարեկ Կիրակոսյան

