Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ

Լուրեր

12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

COP17 միջազգային համաժողովի շրջանակում Երևանում հոկտեմբերի 15-ին և 16-ին երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կգործեն։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06։00-ից մինչև 23։00-ն, իսկ հոկտեմբերի 16-ին՝ 06։00-ից մինչև 20։00-ն, մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում և ճանապարհահատվածներում ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ոստիկանությունը վարորդներին հորդորում է նախապես պլանավորել երթուղիները և հնարավորության դեպքում օգտվել հասարակական տրանսպորտից։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

«ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
• Երևանյան փողոց,
• Իսակովի պողոտա,
• Հաղթանակի կամուրջ,
• Արգիշտիի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Իտալիայի փողոց,
• Խորենացու փողոց,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Նալբանդյան փողոց,
• Թումանյան փողոց,
• Աբովյան փողոց,
• Արամի փողոց,
• Պուշկինի փողոց,
• Տերյան փողոց,
• Բեյրութի փողոց,
• Աթենքի փողոց,
• Բրազիլիայի հրապարակ,
• Ծիծեռնակաբերդի խճուղի,
• Մաշտոցի պողոտա,
• Պարոնյան փողոց,
• Պռոշյան փողոց,
• Բաղրամյան պողոտա,
• Ֆրանսիայի հրապարակ,
• Սայաթ-Նովայի պողոտա։

Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Աբովյան փողոց,
• Պուշկինի փողոց,
• Արամի փողոց,
• Տերյան փողոց,
Թումանյան փողոց,
• Նալբանդյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Խորենացու փողոց,
• Բեյրութի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Արգիշտիի փողոց,
• Մաշտոցի պողոտա,
• Ոսկերիչների փողոց,
• Հաղթանակի կամուրջ,
• Աթենքի փողոց,
• Իսակովի պողոտա,
• Երևանյան փողոց,
• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։

Հարգելի՛ քաղաքացիներ,

COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։

Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար»։