Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին

Լուրեր

12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական էներգետիկ հրադադարի հնարավորության շուրջ շփումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Շփումները շարունակվում են։ Երբ այս թեմայի վերաբերյալ ասելիք ունենանք, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են նման հրադադարի շուրջ։

Պեսկովը չի պատասխանել հարցին, թե կոնկրետ ում հետ են շարունակվում շփումները՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, թե՞ երկու երկրների հետ միաժամանակ, նշելով, որ «այս թեմայի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունի»։

Բացի այդ, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկը՝ երկրում նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով 60-օրյա հրադադար հաստատելու վերաբերյալ, նա հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ երկարաժամկետ խաղաղություն, և պատրաստ է դրա համար անել հնարավոր ամեն ինչ։

«Կրեմլում բազմիցս հայտարարել են՝ թե՛ նախագահ Պուտինը, թե՛ այլ մակարդակներում, որ մենք հրադադար չենք ուզում, մենք ցանկանում ենք երկարաժամկետ խաղաղություն և պատրաստ ենք դրա համար անել հնարավոր ամեն ինչ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Սա Ռուսաստանի իշխանությունների առաջին պաշտոնական մեկնաբանությունն է այն բանից հետո, երբ կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել «էներգետիկ հրադադարի» շուրջ։ Թրամփը չէր ներկայացրել ենթադրաբար ձեռք բերված համաձայնության մանրամասները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ աջակցում է հրադադարի գաղափարին, եթե Ռուսաստանը համաձայնի դրան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի