ՀՀԿ-ն արդեն իսկ ներկայացնում է դիտորդներին, որ մեր ընտրությունները ոչ լեգիտիմ են. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Հովհաննես Իգիթյանն ասում է՝ կարծում էր, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Հանրապետականը, կարող էին հավաքվել և անել այն, ինչ «մենք կոչում ենք ազգային համաձայնություն, միասնություն»: Բայց, ըստ Իգիթյանի, Հանրապետականը հակասեց ինքն իրեն. «Մի կողմից նրանք ասում են՝ փորձ ունենք, մենք Հայաստանի համար այդքան բան ենք արել: Բայց այդ փորձը կիրառելու համար լավագույնը կլիներ, եթե լիներ ազգային համաձայնության կառավարություն և համաձայնության դաշինք: Բայց նրանք նախընտրեցին մերժողական, սևացնելու քաղաքականությունը»:

Իգիթյանը կարծում է նաև, որ որևէ տարբերություն չի լինելու՝ ՀՀԿ-ն կլինի՞ Ազգային ժողովում, թե՞ ոչ, դա խորհրդարանի որակի վրա չի ազդի:

«Նրանք ցույց են տվել, որ գալիս են պառլամենտ՝ փչացնելու ամեն ինչ: Նրանք դիտորդներին արդեն ներկայացնում են, որ մեր ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ, և ապագա՝ դեռևս չընտրված կառավարությունը և վարչապետը դավադիր, դավաճան և ոչ լեգիտիմ են»,- հավելեց Հովհաննես Իգիթյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում