Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործով Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի մեղադրանքին, Ռոբերտ Քոչարյանի գործով վաղեմության ժամկետներին, գործակալական ցանցերի բացահայտմանը և Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպին։

Խոսելով Մարտի 1-ի գործով Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Զարմանալի է, որ էսքան ուշ է… Գրիգոր Գրիգորյանի հրամանով ոչ միայն թույլատրվեց «Չերյոմուխա» ժամկետանց հատուկ միջոցները բաժանվի և անձնակազմը կիրառի էդ տեխնիկական միջոցները, որը նախատեսված է փակ տարածքների համար բաց տարածքում, և որի արդյունքում մենք առնվազն ունեցել ենք զոհեր դրա կիրառման արդյունքում»։

Նա ընդգծեց նաև ռազմական տեխնիկայի կիրառման փաստը խաղաղ ցուցարարների դեմ.
«Բացի ինքնաձիգներից, հատուկ միջոցներից, ներքին զորքերի հրամանատարի թույլտվությամբ Երևանի փողոցում հայտնվում է ռազմական մեքենա՝ գնդացիրը վրան: …Ասում էին՝ գնդացիրը ճիշտ է՝ վրան էր, բայց նա կիրառման պիտանի չէր։ Էդ ո՞նց եղավ էդպես։ Ամեն դեպքում գնդացիրն ինչի՞ է դրված, պարզապես վախեցնելու համա՞ր։»

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, թե նրան առաջադրված նոր մեղադրանքի և գործի վաղեմության ժամկետն անցել է, պատգամավորը շեշտեց. «Ռոբերտ Քոչարյանի որոշումները, ըստ էության, իշխանազանցություն էր, որովհետև Ռոբերտ Քոչարյանի որոշումների արդյունքում 0038 հրամանի առկայությունը, որը փաստահավաք խումբը հայտնաբերեց, ցույց տվեց, որ բանակը ինքը իրավասու չլինելով կիրառել է բանակը Երևանի փողոցներում։ Սահմանադրական կարգ ա խախտել»։

Պատասխանելով ԿԳԲ գործակալների արխիվների բացահայտման և լյուստրացիա իրականացնելու վերաբերյալ հարցին՝ Քոչարյանը պարզաբանեց, որ այդ տվյալների մեծ մասը Հայաստանում չէ. «Երբ որ Սովետական Միությունը փլուզվում էր նա առաջին հերթին տարբեր հանրապետություններից հանեց իրենց համար ամենակարևոր սրբոցը՝ գործակալական, տեղեկատվական ամբողջ ունեցվածքը։»

Նա նաև նշեց, թե ինչու ժամանակին չարվեց լյուստրացիան. «Այն ժամանակ էդ տեսակետը կար, որ սովետական կայսրության հատուկ ծառայությունների արխիվները կարելի էր հանրայնացնել և վերացնել… Կարծում եմ, որ մենք վախեցանք էն ժամանակ, այսինքն էն ժամանակվա իշխանությունները վախեցան, որ հանկարծ թշնամանք չառաջանա… Բայց էսօր մենք տեսնում ենք, որ մենք մեր պետությունը պետք է մաքրենք օտարերկրյա գործակալներից։»

Անդրադառնալով վերջերս Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու փաստին և նրա կողմից իրականացված հանցագործություններին, պատգամավորը նշեց. «Շատ վատ բան է ՝ասեմ։ Շաքիում հիմա այսօր էլ ես գիտեմ, որ հանրայինում քննարկում է լինելու Շաքիի էս էպոպեան… Քննությունը կգտնի էդ անձնավորությունը ոնց է մտել… »

Միևնույն ժամանակ, նա կոչ արեց չարժեզրկել անվտանգային համակարգը և խոսեց գյուղացիների զգոնության բարձրացման անհրաժեշտության մասին. «Սահմանամերձ գյուղերի բնակիչները միշտ սահմանապահ զորքերի հետ և աշխատում էին և նաև ծառայություն էին տանում։ Այ մենք պետք է այ էդ պատրաստման ցիկլերը անցնենք… եթե օտար մարդ է գալիս, իրենք միշտ էլ կասկածեն, որ էս մարդը ինչի է եկել մեր գյուղ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան