ԲԱՆԱՎԵՃ․ Ծեծկռտուք, հայհոյանք ԱԺ-ում․ ինչպե՞ս կանխել իշխանության և ընդդիմության բռնարարքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.10.2026 | 21:00Խախտվեց ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև ձեռք բերված «բարեկրթության ուխտը», և նախօրեին տեղի ունեցավ առաջին խոշոր քաշքշուկը։ Այն ուղեկցվեց պատգամավորների կողմից իրար հասցեին վիրավորական արտահայտություններով։ Սա նոր երևույթ չէ։ Հայհոյախառն և ատելությամբ լի խոսույթ օգտագործում էին իշխանական և ընդդիմադիր գործիչները նաև նախընտրական փուլում։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իրավապաշտպանների քննադատության թիրախում՝ ընդդիմադիր գործիչներին ուղղված «սատկացնել», «կզացնել», «չոքացնել» և այլ խոսքերի համար։ Նա սպառնաց նաև նստեցնել ընդդիմադիր գործիչներից մեկին։
Ռոբերտ Քոչարյանն օգտագործել էր «համբալ», «էշի պես զռալ» արտահայտությունները՝ նկատի առնելով իշխանական գործիչներին։ Իսկ նոր գումարման ԱԺ պատգամավորներից Էդգար Ղազարյանն օգտագործեց «սրիկայաբար», «թալանչի» բառերը, ինչը ևս ընդհարումներով ավարտվեց։ Ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանին և թիմակիցներին կոչել է «դավաճան», «թրքասեր», «հողատու», «թուրքի գործակալ» և այլն։
Հատուկ նշում կատարենք․ Factor TV-ն մեջբերում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ ցուցադրելու և քննարկելու քաղաքական խոսույթում առկա խնդիրները։ Սա փորձ է՝ ուշադրություն սևեռել լրջագույն խնդրի վրա։ Միաժամանակ մենք դատապարտում ենք այսպիսի խոսույթը՝ կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։
Ինչո՞ւ են քաղաքական առաջատար գործիչները ատելության և վիրավորանքի խոսք հնչեցնում։ Հնարավո՞ր է պայքարել դրա դեմ, ինչպե՞ս։
Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Նարինե Դիլբարյանը՝ լեզվաբան, ԵՊՀ դոցենտ, Գարեգին Միսկարյանը՝ «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ, Յուրի Մովսեսյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, Բարդուղ Գալստյանը՝ քաղաքագետ, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

