Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Կովկասի տարածաշրջանը չպետք է վերածվի օտարերկրյա տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի։ Թեհրանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում Ղալիբաֆն անդրադարձել է Պարսից ծոցում տիրող իրավիճակին և նշել՝ փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային տերությունների միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության, գրում է Mehr գործակալությունը։

Ղալիբաֆը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին և կառավարությանը՝ վերջերս տեղի ունեցած ԱՄՆ-Իսրայել ագրեսիայի ընթացքում Իրանին աջակցող դիրքորոշումների և գործողությունների համար, ասվում է հրապարակման մեջ։

Նա նշել է, որ Իրանի «հստակ քաղաքականությունն» է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը թե՛ գործնական, թե՛ ռազմավարական մակարդակներում՝ հավելելով, որ Հայաստանը կարևոր հնարավորություն է Իրանի հետ կապերի ընդլայնման համար։

Ղարիբաֆը նաև հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության պայմանագիրը շուտով կվերջնականացվի։

Իր հերթին, Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների առկա սահմանների պահպանումը Հայաստանի համար շատ կարևոր է։

Միրզոյանը Հայաստանի և Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական և կոչ է արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը։ Նա հավելել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել տրանսպորտային կապերը հարևան երկրների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի