Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին

Լուրեր

06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հաքերները կոտրել են Դանիայի բնակչության կենտրոնական ռեգիստրը՝ հասանելիություն ստանալով 8,8 միլիոն մարդու, այդ թվում՝ երկրում այլևս չբնակվող անձանց տվյալներին։ Դանիայի հետազոտությունների, կրթության և թվայնացման հարցերի նախարար Քրիստինա Էգելունը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցածն անվանել է «ծայրահեղ լուրջ միջադեպ», որի ամբողջ մասշտաբը դեռևս պետք է գնահատվի, գրում է DW-ն։

Մասնավորապես, հանցագործները հասանելիություն են ստացել մարդկանց անուններին, հասցեներին և սոցիալական ապահովության համարներին՝ ինչպես ներկայում ապրող, այնպես էլ մահացած և Դանիայից արտագաղթած անձանց տվյալներին։ Ընդհանուր առմամբ, CPR բնակչության ռեեստրը պարունակում է շուրջ 11 միլիոն մարդու վերաբերյալ տեղեկություններ։

Ըստ առկա տվյալների՝ կիբերհարձակումը չի ազդել այն անձանց վերաբերյալ տեղեկատվության վրա, որոնց անձնական տվյալները գտնվում են հատուկ պաշտպանության ներքո։ Թվայնացման նախարարության տվյալներով՝ բնակչության ռեգիստրի կառավարմանը համակարգում «անոմալիայի» մասին հայտնել էին դեռևս սեպտեմբերին։ Հաքերները ներթափանցել են համակարգ՝ օգտագործելով դանիական ընկերություններից մեկին պատկանող օրինական մուտքի իրավասությունը, որն այնուհետև արգելափակվել է։

Նախարարը հայտնել է, որ իշխանությունները պարզում են միջադեպի ամբողջական մասշտաբը և միջոցներ են ձեռնարկում ապագայում նմանատիպ հարձակումները կանխելու համար։ Սկսվել է հետաքննություն, սակայն հարձակման կազմակերպիչների ինքնությունը դեռևս չի պարզվել։

Էգելունը նաև կոչ է արել դանիացիներին լինել «ավելի զգոն, քան սովորաբար»՝ գողացված տվյալների օգտագործմամբ ֆիշինգային հարձակումների հնարավորության պատճառով։

«Հնարավոր է՝ մենք նույնպես պետք է ավելի կասկածամիտ լինենք, քան սովորաբար լինում են դանիացիները, երբ ինչ-որ մեկը կապ է հաստատում մեզ հետ»,- հայտարարել է նա՝ կոչ անելով կասկածելի իրավիճակներում չտրամադրել տեղեկատվություն և չանցնել անհայտ հղումներով։

CPR ռեեստրը ներառում է Դանիայի ներկայիս և մահացած կամ երկրից հեռացած 11 միլիոն բնակիչների տվյալները։ Ներկայում թագավորության բնակչությունը կազմում է շուրջ 6 միլիոն մարդ։

Սեպտեմբերին հայտնի էր դարձել Մյունխենի համալսարանում տեղի ունեցած կիբերհարձակման մասին, որի ընթացքում գողացվել էին նախկին և ներկա ուսանողների տվյալները։ Օգոստոսին էլ հաղորդվել էր Բեռլինի Սենատի դեմ կիբերհարձակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի