Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ

Լուրեր

25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
Բոլորը

ՖԱՖ երկրպագուաական շարժումը Նիկոսիայում միասնական երթ կանցկացնի Հայաստանի և Կիպրոսի հավաքականների միջև Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ:

«Հոկտեմբերի 2-ին Կիպրոս – Հայաստան հանդիպումից առաջ, հավաքվում ենք՝ միասին դեպի մարզադաշտ շարժվելու։

Քանի որ մարզադաշտը գտնվում է քաղաքի ծայրամասում, իսկ հարակից տարածքում չկան երթի մեկնարկի համար հարմար հրապարակներ և երթուղիներ, հավաքվում ենք անմիջապես մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիում։

Թմբուկներ, դրոշներ, շարֆեր ու հայկական եռագույն․ միասնական կերպով շարժվելու ենք դեպի մարզադաշտ՝ մեր հավաքականին հզոր աջակցություն ցույց տալու։

Միացե՛ք։ Հավաքվենք մեկ տեղում, շարժվենք միասին ու միասնական աջակցությամբ մեր թիմին առաջ մղենք դեպի հաղթանակ»,- նշված է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:

Կիպրոս – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայի GSP մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի նաև Չեռնոգորիայի հետ։

Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3):