Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով

Լուրեր

02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորող՝ կուտակիչ կայանների գործունեության կարգավորմանն անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման աշխատանքները։ Քննարկումը տեղի է ունեցել Helvetas-ի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող խորհրդատվական աջակցության շրջանակում։

«Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Հանձնաժողովին տրամադրվող աջակցության շրջանակում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը՝ Շվեյցարական զարգացման կազմակերպության՝ Helvetas-ի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Կինետիք» ընկերության ներկայացուցիչների հետ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովին տրամադրվող խորհրդատվության ընթացիկ աշխատանքներին, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխություններից բխող՝ էլեկտրաէներգիայի պահեստավորող (կուտակիչ) կայանների գործունեության կարգավորման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման գործընթացին։

Հանդիպման ավարտին հստակեցվել են ընթացիկ քննարկման ենթակա հարցերը և նախանշվել են իրականացվող աշխատանքների վերջնարդյունքի ամփոփման ժամկետները»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր  էլեկտրաէներգիայի աճող պահանջարկին՝ նշելով, որ երկիրը ավելցուկային էներգիա ունեցող պետությունից վերածվել է էներգիայի դեֆիցիտ ունեցող պետության։

Վարչապետի  խոսքով՝ հաստատված ներդրումային ծրագրերը և արհեստական բանականության գործարանների ստեղծումն ու զարգացումն ամբողջությամբ սպառել են առկա ավելցուկը։