Քարոզարշավի ընթացքում 81 իրավախախտում է գրանցվել. Աշոտ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 18:18
Լոռիում տղամարդուն առևանգել են, ապա մեկ այլ անձի ուղղությամբ կրակել․ երկու մարդ ձերբակալվել է
04.09.2026 | 18:10
Մարտի 1-ի գործով մեղադրանք՝ «Շերիֆին» // Ծառուկյանը կալանքի տակ կմնա․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 18:00
«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատողը տուգանվել է 15.2 մլն դրամով և պարտավորվել փոխհատուցել բնակիչներին
04.09.2026 | 17:47
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում Անվտանգության ծառայության շենքին․ Զելենսկին հանձնարարել է հայելային պատասխան տալ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:43
Նեպալում, աղետալի ջրհեղեղից ինը օր անց, փրկարարները թունելից երկու աշխատողի են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:30
Երկու օր Ոսկերիչների փողոցը որոշակի ժամերի փակ կլինի
04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
Բոլորը

ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու մասին։

«ՀՀ ոստիկանությունը նախաձեռնել է  մի շարք նախապատրաստական ու  կազմակերպչական միջոցառումներ․ մասնավորապես՝  ոստիականության պետի  հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ տեղեկատվության  հավաքագրման, ամփոփման ու  հետաքննական»,- նշել է Աշոտ Սարգսյանը։

Առանձին  ենթախումբ է ստեղծվել օտարերկրյա դիտորդների հետ աշխատելու համար, որտեղ ընդգրկված են  օտար լեզվի իմացությամբ ոստիկանության ծառայողներ։

2018 թվականի դեկտեմբերի 8-10-ը ՀՀ ոստիակնությունում գործելու է շուրջօրյա թեժ գծի ծառայությունը,  որտեղ ընտրությունների ընթացքում ստացվող  ահազանգերի մասին տեղեկատվությունն անհապաղ փոխանցվելու է օպերատիվ  շտաբին։ ՀՀ գլխավոր դատախազությունում ևս  հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել։

Ընտրական իրավախախտումների հաշվառումը երեք փուլով է իրականացվելու․ քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումներ։

Արդեն արձանագրվել և ընթացք են ստացել քաղաքացիների, կուսակցությունների ու դաշինքների, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից արձանագրված մի քանի տասնյակ խախտումներ։  Միայն քարոզարշավի ընթացքում դրանց թիվն 81-ի է հասել․ 25-ը՝ Երևանում, 56-ը՝ մարզերում։ Խախտումներից 26-ն առերևույթ հանցագործության հատկանիշներ  պարունակող են եղել, իսկ 55-ը՝  ստուգման ենթակա այլ տեղեկություններ։